486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-11
Եղանակը Երևանում
Հայ
Էներգետիկայի հարցով ԵՄ-Հայաստան ենթահանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա Երևանում
14:56
18 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Էներգետիկայի, միջուկային անվտանգության, տրանսպորտի և շրջակա միջավայրի հարցերով ԵՄ-Հայաստան ենթահանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա երեքշաբթի Երևանում, հաղորդում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը։

«Այս նոր ենթահանձնաժողովի ստեղծումը ԵՄ և Հայաստանի միջև առավել սերտ հարաբերությունների նշանն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Խորհրդակցությունը կանցկացվի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների  փոխնախարար Արեգ Գալստյանի և ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի և Հարավային Կովկասի բաժնի պետ Ջոն Կյայերի նախագահությամբ։

Միջոցառումների ընթացքում կքննարկվեն Հայաստանի և ԵՄ էներգետիկայի ոլորտի վերջին գործընթացները, էներգետիկական և միջուկային անվտանգության հարցերում տարածաշրջանային համագործակցությունը:

Նաև կքննարկվեն տրանսպորտային ոլորտի խնդիրները, ՀՀ էկոլոգիական քաղաքականությանը, կլիմայի փոփոխության և քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող հարցեր։
 
Եվրամիությունը մշտական աջակցություն է ցուցաբերում ՀՀ էներգետիկայի, միջուկային անվտանգության, տրանսպորտի և շրջակա միջավայրի ոլորտում։

1996թ.-ի ապրիլի 22-ին Հայաստանի և ԵՄ միջև գործընկերության և համագործակցության համաձայնագիր է ստորագրվել, որն ուժի մեջ է մտել 1999թ.-ի հուլիսի 1-ից։

Համագործակցության հանձնաժողովը ստեղծվել է համաձայնագրի 83-րդ հոդվածի համապատասխան։ Համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստի ժամանակ 2010թ.-ի սեպտեմբերի 17-ին համաձայնագիր է կնքվել նոր ենթահանձնաժողովի  ստեղծման մասին՝ էներգետիկական, միջուկային անվտանգության, տրանսպորտի և շրջակա միջավայրի  ոլորտներում  համագործակցությանը վերաբերող առանցքային հարցերի քննարկման համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: