484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի հայերի միությունը Ռուսաստանի առաջատար կազմակերպություններից մեկն է. ՌՀՄ ղեկավար
14:32
18 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Ներկայումս Ռուսաստանի հայերի միությունը ՌԴ առաջատար կազմակերպություններից մեկն է, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց Ռուսաստանի հայերի միության և Հայկական համաշխարհային կոնգրեսի ղեկավար Արա Աբրահամյանը։

«Մենք արդեն 10 տարի գործում ենք, և հասարակական կազմակերպության համար դա նշանակալից տարեթիվ է։ 1999թ.-ին Ռուսաստանի շուրջ 300 հայկական կազմակերպությունների միավորելով՝ 2000թ.-ին մենք Ռուսաստանի հայերի միություն ենք ստեղծել։ 10 տարիների ընթացքում զարգանալով՝ այսօր մենք Ռուսաստանի առաջատար կազմակերպություններից մեկն ենք»,- ասաց Աբրահամյանը։

Ըստ նրա՝ ՌՀՄ-ն հատուկ տեղ է զբաղեցնում ռուսական իրականության մեջ, և ներկա է ՌԴ կյանքի բոլոր կարևոր ոլորտներում։

Մասնավորապես Աբրահամյանը հիշեցրեց, որ ՌՀՄ-ը հնարավորին օգնություն է ցուցաբերել Ռուսաստանին անտառային հրդեհների ժամանակ։

«Մենք նաև կարևոր գործ ենք կատարում Ռուսաստանի հայերի համախմբման, նրանց հայկական ինքնության, մշակույթի, հավատքի պահպանման հարցում։ Այս հարցում մենք ակտիվորեն համագործակցում ենք Հայ Առաքելական Եկեղեցու հետ»,- նշեց Աբրահամյանը։

Հոկտեմբերի 18-20-ը Հայաստանում միջոցառումներ են անցկացվում «Ռուսաստանի հայերի միության և Հայաստանում ու Արցախում Հայկական համաշխարհային  կոնգրեսի օրեր - 2010» ծրագրի շրջանակներում։

Ռուսաստանի հայերի միությունը ստեղծվել է 2000թ.-ի հունիսի 16-ին։ Երկրորդ (արտահերթ) Համագումարը կայացել է 2003թ.-ի մարտի 22-ին։ Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ ստեղծվել է Հայկական համաշխարհային կոնգրեսը, որի հիմնադիր համագումարը կայացել է 2003թ.-ի հոկտեմբերի 6-ին Մոսկվայում՝ Միությունների տան Սյունազարդ դահլիճում։ Այդ համագումարի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի նախագահները։

Ռուսաստանի հայերի միության ստեղծման նախաձեռնողը և նախագահը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարւ կամքի, հայտնի բարեգործ Արա Աբրահամյանն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։