482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական վավերագրական ֆիլմեր կցուցադրվեն ամերիկյան PBS հեռուստաալիքով
19:49
15 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հայաստանի վերջին լարախաղացը» և «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» երկու կինոնկարներ կցուցադրվեն հոկտեմբերի 17-ին և 24-ին PBS ամերիկյան հեռուստաալիքով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Bars Media վավերագրական ֆիլմերի ստուդիայից։

Ռեժիսորներ Իննա Սահակյանի և Արման Երիցյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը պատմում է գեղեցիկ պատմություն լարախաղացների մեռնող արվեստի, երկու հին վարպետների շարունակական մրցակցության, իրենց միակ աշակերտի նկատմամբ փայփայած հույսերի մասին:

Ֆիլմն այս տարի «Ոսկե Ծիրան» փառատոնում արժանացել է Լավագույն Հայկական ֆիլմ մրցանակին, իսկ «Ռոսիա» վավերագրական ֆիլմերի փառատոնում՝ «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» և «Սցենարի լավագույն զարգացում» մրցանակներին: Այն արդեն ցուցադրվել է Ճապոնական Էն Էյջ Քեյ (NHK), Շվեդական Էս Վի Թի (SVT) և այլ մի շարք եվրոպական հեռուստաալիքներով:

Ռեժիսոր Վարդան Խաչատրյանի «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» կինոնկարը ներկայացնում է Արցախյան պատերազմի ընթացքում խրամատների մեջ տարիներ անցկացրած մարտիկների կյանքի մասին: Այս ֆիլմն արդեն արժաանցել է ավելի քան 20 մրցանակների, իսկ Նյու-Յորքի Տրիբեկա Ֆիլմերի փառատոնում ֆիլմի ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանին շնորհվեց «Վավերագրական Ֆիլմերի Լավագույն Նոր Ռեժիսոր» մրցանակը:

Ֆիլմը ցուցադրվել է մի շարք միջազգային հեռուստաալիքներով, այդ թվում՝ BBC-ով։

Երկու ֆիլմերն էլ ստեղծվել են Բարս Մեդիա ընկերությունում, որը հիմնադրվել է 1993 թ. Վարդան Հովհաննիսյանի կողմից: Ներկայում այն վավերագրական ֆիլմեր է պատրաստում Աֆրիկայում, Ռուսաստանում և Աֆղանստանում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։