486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-6
Եղանակը Երևանում
Հայ
«Անճոռնի ճուտիկ» անիմացիոն մուլտֆիլմը պատմում է սիրուց զրկվածների նկատմամբ հանդուրժողականության մասին. Բարդին
19:51
14 Հոկտեմբերի 2010

«Անճոռնի ճուտիկ» անիմացիոն մուլտֆիլմը, որը ստեղծվել է դանիացի հեքիաթագիր Անդերսենի համանուն հեքիաթի հիման վրա, պատմում է սիրուց զրկվածների նկատմամբ քնքշության, հանդուրժողականության մասին, ասաց մուլտֆիլմի հեղինակ, հայտնի ռուս անիմատոր Գարի Բարդինը։

Բարդինը Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային վեցերորդ փառատոնի պատվավոր հյուրն է, որն այս օրերին անցկացվում է Հայաստանում։ Փառատոնի շրջանակներում այսօր տեղի է ունեցել նրա «Անճոռնի ճուտիկ» մուլտֆիլմի պրեմիերան։ Փառատոնի ընթացքում աշխարհի 27 երկրներից 81 ֆիլմ կցուցադրվի ։

«Այս հեքիաթն ընտրել եմ, որպեսզի մի փոքր զարգացնեմ հանդուրժողականության, համբերատարության թեման, այն հարցը, թե ինչպես ենք վերաբերվում մեր կողիքն ապրող, սակայն մեզանից տարբեր մարդկանց, ինչպես են մեզ չնմանվողները ապրում ատելության, անհանդուրժողականության մեջ»,- հինգշաբթի հայ լրագրողներին ասաց Բարդինը։

Ըստ անիմատորի՝ մուլտֆիլմը դիտելուց հետո շատերը իրեն ասել են, թե այս հեքիաթը իրենց մասին է։

Մասնավորապես, Բարդինը բերեց հայտնի ռուսական բալետի պարող Նիկոլայ Ցիսկարիձեի օրինակը, ինչպես նաև պատմել է, թե ինչպես նման խոստովանությամբ են իրեն մոտեցել տարեց մարդիկ, որոնց ծնողները ստալինյան ռեպրեսիայի զոհ են դարձել:

Բարդինը նշեց, որ Անդերսենը դաժան հեքիաթագիր է, նա երեխաներին նախապատրաստում էր փորձությունների։

Ըստ ռեժիսորի՝ նրա հերոսները, օրինակ, թղթե զինվորիկը, պատրաստ են եղել, որպեսզի հանուն սիրո այրվեն կրակում։

Պատմելով տեսաժապավենի ստեղծման ընթացքում այնպիսի հայտնի մարդկանց հետ համագործակցության մասին, ինչպիսիք են կոմպոզիտոր Վլադիմիր Սպիվակովը և Արմեն Ջիգարխանյանը, Բարդինն ընդգծեց, որ այս առումով նա Սպիվակովի դիրքորոշմանն է համամիտ՝ իրենց թիմի աշխատանքը համեմատելով նվագախմբի փորձերի հետ։

Ականավոր անիմատորը նաև չմոռացավ հիշատակել նաև տաղանդավոր երիտասարդ նկարիչ, «Անճոռնի ճուտիկի» ստեղծողներից Արկադի Մելիք-Սարգսյանին՝ հայտնի հայ անիմատոր Պերճ Մելիք-Սարգսյանի որդուն՝ նրան անվանելով «բացառիկ պարկեշտ և տաղանդավոր մարդ»։

Հայտնի խորհրդային և ռուս անիմատոր Գարի Բարդինը ծնվել է 1941թ.-ի սեպտեմբերի 11-ին Օրենբուրգում (Ռուսաստան)։ Բարդինը հատկապես հայտնի է պլատիստիլինե անիմացիայի ժանրի աշխատանքներով։

Վարպետի առավել հայտնի անիմացիոն ֆիլմերի թվում կարելի է նշել «Տյապ-լյապ ներկողները» (1984թ.), «Մոխրագույն գայլն ու Կարմիր գլխարկը» (1990), «Կոշկավոր կատուն» (1995թ) պլաստիլինե ժապավենները, ինչպես նաև «Թռչող նավը» (1979թ.) հայտնի խորհրդային մուլտֆիլմը։

Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային վեցերորդ փառատոնը կազմակերպվել է Ռոլան Բիկովի անվան մանկապատանեկան կինոյի և հեռուստատեսության զարգացման հիմնադրամի հայկական բաժանմունքի կողմից և կանցկացվի ՀՀ մշակույթի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայկական գրասենյակի (UNICEF) աջակցությամբ։ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը միջոցառման տեղեկատվական հովանավորն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: