486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գազամատակարարումը վերականգնվել է. «ՀայՌուսգազարդ»
17:24
14 Հոկտեմբերի 2010

Դեպի Հայաստան Վրաստանի միջոցով իրականացվող ռուսական բնական գազի մատակարարումն արդեն լիովին վերականգնվել է, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

«Հոկտեմբերի 14-ին, ժամը 14:05-ին վերականգնվեց Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Ղազախ-Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերանորոգման և  վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ»,- ասաց մամուլի քարտուղարը:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, նրա բաժնետերերն են «Գազպրոմ» ԲԲԸ-ն և Հայաստանի կառավարությունը:

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի սպառողների գազամատակարարումն իրականացվում է Աբովյանի գազապահեստարանի պաշարների հաշվին, որը Հայաստանի գազատրանսպորտային համակարգի (ԳՏՀ) գլխավոր տարրերից մեկն է, որն ապահովում է հանրապետության էներգետիկ անվտանգությունը։ Այն ստեղծվել է 1962 թ.-ին՝ քարաղի նստվածքաշերտում՝ շուրջ 800-1000 մետր խորության վրա և այսօր թույլ է տալիս պահեստավորել մոտ 110 միլիոն խորանարդ մետր գազ։ ԳՏՀ-ի օբյեկտների շարքից դուրս գալու դեպքում այս կայանը, կախված տարվա եղանակից, ի վիճակի է կարևորագույն սպառողներին վառելիքով մատակարարել 1-1,5 ամսվա ընթացքում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: