486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարող է մրցունակ երկիր դառնալ տարածաշրջանում. պատգամավոր
15:00
14 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կարող է մրցունակ երկիր դառնալ տարածաշրջանում, կարծում է Ազգային ժողովի ՀՅԴ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը։

 

«Մենք կարող ենք տարածաշրջանում սեփական խոսքն ունեցող երկիր դառնալ, իսկ դրա համար պետք է ճիշտ գնահատել երկրի մրցունակության խնդիրը... Մենք մեծ սխալ ենք գործում՝ համեմատելով պետության մրցունակությունն անդրկովկասյան հանրապետությունների համատեքստում, ինչը մեզ փակուղի է մտցնում և խոչընդոտում է քաղաքական, տնտեսական և հասարակական զարգացմանը»,- հինգշաբթի ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Ինչպես նշեց Նռանյանը, չի կարելի սահմանափակվել նրանով, թե ինչ-որ չափանիշներով Հայաստանն ավելի մրցունակ է Վրաստանից կամ Ադրբեջանից, այլ պետք է առաջնորդվել զարգացած երկրների փորձով և չշաղկապել երկրի տնտեսական և հասարակական զարգացումը տարածաշրջանի այլ հանրապետությունների հետ։

Ըստ նրա, վերջին տարիներին Հայաստանի առջև երկու խնդիր է եղել՝ հայ-թուրքական խնդիրները և ֆինանսատնտեսական ճգնաժամը, որոնք մերկացրել են երկրի տնտեսական և արտաքին քաղաքական ոլորտի խնդիրները։

«Թեև բոլորն այս երևույթը բացասաբար են գնահատում, ցանկանում եմ նշել դրական պահը՝ մեր հասարակությունը հանել է վարդագույն ակնոցները և ավելի սթափ է նայում տնտեսական, քաղաքական և սոցիալական խնդիրներին»,- ասաց Նռանյանը։

Նրա խոսքերով, պետք է անցնել ազգային պետության կառուցմանը, իսկ դրա համար անհրաժեշտ է անցնել արտաքին քաղաքականության ազգային կուրսի, ինչը չի կարող չբարձրացնել Հայաստանի հեղինակությունն աշխարհում և չբարելավել բարոյահոգեբանական դրությունը հասարակությունում։

Նռանյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է մրցունակությունը կառուցել երեք ուղղություններով։ Նախևառաջ, դա ժողովրդավարության ամրապնդումն ու անցումն է «էլիտարացման և ֆեոդալացման» գործընթացից ազգային պետության կառուցմանը, երբ վերնախավ է հանդիսանում ամբողջ ժողովուրդը։

Երկրորդ, սա ազգային կողմնորոշման վերականգնումն է, ինչը ենթադրում է վերադարձ դեպի իրական քաղաքականություն, երբ այլ երկրների հետ համագործակցությունը նշանակում է ոչ թե ազգային շահերի ոտնահարում, այլ հակառակը, սեփական շահերի պաշտպանության և ներկայացման պլատֆորմ։

Երրորդ ուղղությունը, ինչպես ասաց նա, զարգացման քաղաքական և տնտեսական կուրսի ապահովումն է հաջորդ տասնամյակների ընթացքում։ «Հայաստանում բոլորը դժգոհ են կյանքի մակարդակից, և աղքատները, և հարուստներն ապրում են լարվածության մեջ՝ ապագա չտեսնելով, և հասարակության յուրաքանչյուր անդամ ապրում է հանուն իր անձի, ոչ թե հասարակության։ Պետք է մի սերունդ, որ պատրաստ է զոհերի հանուն ապագա սերունդների»,- ընդգծեց Նռանյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: