486.22
+0.48
563.77
+1.96
8.2
-0.07
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը սեռերի հավասարության վարկանիշում 134 երկրների շրջանում զբաղեցնում է 84-րդ տեղը
13:53
14 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից կազմված սեռերի հավասարության վարկանիշում 134 երկրների շրջանում զբաղեցնում է 84-րդ տեղը:

Հետազոտության համաձայն, հարևան Վրաստանը 88-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 100-րդ տեղում: ԱՊՀ երկրների շրջանում ամենաբարձր տեղը վարկանիշում զբաղեցրել է Ղազախստանը (41), նրան հետևում են Ռուսաստանը (45), Ղրղզստանը (51) և Ուկրաինան (63):

ՀՏՖ-ն համեմատական հետազոտություն է անցկացնում 134 երկրում՝ հիմնվելով չորս ոլորտների վիճակագրական տվյալների վրա, որոնց թվում են կանանց մասնակցությունը երկրի տնտեսական և քաղաքական կյանքում, գեղեցիկ սեռի համար բարձրագույն կրթության և առողջապահության համակարգի հասանելիությունը:

Հատկանշական է, որ վարկանիշի գոյության ընթացքում, որը 2010թ.-ին նշում է իր հինգերորդ հրատարակությունը, առաջին դիրքերում են եղել Սկանդինավյան երկրներն ու Նոր Զելանդիան: Իսկ այս անգամ սեռերի հավասարության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների տասնյակը եզրափակել է Շվեյցարիան, որը շարունակում է վարկանիշային սանդղակով իր հաղթական բարձրացումը:

Կառավարության կազմում կանանց առկայության շնորհիվ 2008թ.-ին 40-րդ տեղից միանգամից հայտնելով 14-րդ տեղում՝ Համադաշնությունը կանգ չառավ ձեռքբերվածի վրա և վերջին վարկանիշում հայտնվեց այդ ոլորտում ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների տասնյակում:

Պատճառը ոչ միայն կին նախարարների թիվն է: «Շվեյցարիան բարելավել է իր ցուցանիշները կանանց համար բարձրագույն կրթության հասանելիության շնորհիվ», - Le Temps ամսագրին իրավիճակը մեկնաբանում է հետազտության հեղինակ Սաադիա Զախիդին: «Բացի այդ, նախորդ տարվա ընթացքում կրճատվել է նույնատիպ պաշտոններ զբաղեցնող կանանց և տղամարդկանց աշխատավարձերի միջև տարբերությունը»: Միաժամանակ Դաշնային խորհուրդ Սիմենոտտա Սոմարուգայի ընտրություննը հաշվի չեն առնվել 2010թ.-ի վարկանիշում, այնպես որ Շվեցարիան, դառնալով աշխարհի այն հազվագյուտ երկրներից մեկը, որտեղ կանանց թիվը գերակշռում է կառավարությունում, հավանական է՝ հաջորդ տարի բարելավի իր վարկանիշը, եթե իհարկե «անկում» չապրի այլ ցուցանիշներով:

Դեռ վաղ է խոսել քաղաքական և տնտեսական ոլորտներում «սեռական» լիակատար հավասարակշռության ձեռքբերման մասին:

«Ոչ մի երկիր դեռ չի կարող պարծենալ սեռերի լիակատար իրավահավասարությամբ», - ընդգծել է Սաադիա Զախիդին: Վարկանիշի առաջին տեղերը հարաբերական են: Մասնագիտական և պետական ոլորտներում կանանց և տղամարդանց բաժանող անդունդը Շվեյցարիայում, օրինակ, լրացված է միայն 75 տոկոսով (օրինակ Իսլանդիայում, որն ունի սեռերի իրավահավասարության ամենաբարձր մակարդակը, այդ ցուցանիշը հասնում է 85 տոկոսի, իսկ փոխչեմպիոն Նորվեգիայում՝ 84 տոկոսի):

Եթե բարձրագույն կրթության և քաղաքականության ոլորտները սկսել են ավելի բարեհաճ կերպով «վերաբերվել» գեղեցիկ սեռի նկատմամբ, ապա այդքան էլ լավ չեն հեռանկարները տնտեսության մեջ: Շվեյցարական հարյուր խոշոր ընկերությունների շրջանում ՀՏՖ-ի կողմից անցկացված հետազոտության համաձայն, նույն աշխատանքը կատարող կին և տղամարդ-աշխատակիցների աշխատավարձերի միջև տարբերությունը զգալի է: Գործնականում կանանց աշխատավարձերը չեն գերազանցում տղամարդկանց աշխատավարձերի 79 տոկոսը, իհարկե 2009թ.-ին նրանց բաժանող անդունդն ավելի մեծ էր՝ 66 տոկոս:

Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված երկրների 86 տոկոսը հասել է զգալի հաջողությունների, ընդ որում ոչ միայն սեռերի իրավահավասարության գծով առաջատարները, այլև վարկանիշում վերջին տեղերը զբաղեցնող երկրները, ինչպիսիք են Արաբական Էմիրությունները կամ Սաուդիան Արաբիան: Նախորդ տարիների համեմատ՝ այստեղ ավելի մեծ թվով կանայք են բարձրագույն կրթություն ստացել, ինչը, հետազոտության հեղինակի խոսքերով, լավ նշան է: Վերջին տեղերում են Մալին, Պակիստանը, Չադն ու Յեմենը:

Լատվիան, զբաղեցնելով 18-րդ տեղը, նախկին խորհրդային հանրապետություններից միակն է, որ ներառվել է առաջին քսանյակում՝ Նիդեռլանդների և ԱՄՆ-ի միջև: Վերջին տարիների ընթացքում զգալի առաջընթացի է հասել Մոնղոլիան՝ 2007 թ.-ին 62-րդ տեղից աստիճանաբար տեղափոխվելով 27-րդ տեղ: Լիտվան 35-րդ տեղում է, Ղազախստանը 41-րդ տեղում է՝ առաջ անցնելով 45-րդ տեղը զբաղեցնող Ռուսաստանից: Իսկ Ռուսաստանի Դաշնությունը զարմանալի կերպով առաջ է անցել հավասարության և եղբայրության երկիր համարվող Ֆրանսիայից, որը 2010 թ.-ին 28-րդ տեղից հայտնվել է 46-րդ տեղում:

Փորձագետները կարծում են, որ պատճառը կառավարությունում տղամարդ նախարարների թվի գերիշխումն է և անդունդը, որը նախկինի պես առկա է կանանց և տղամարդկանց աշխատավարձերի միջև, այս կատեգորիայում Ֆրանսիան հայտնվել է 127-րդ տեղում (համեմատության համար Շվեյցարիան 67-րդ տեղում է):

Ֆրանսիային հետևում է Էստոնիան (47-րդ տեղ), նրա ցուցանիշները նախորդ տարվա ընթացքում տասը կետով անկում են ապրել, նույն բանը տեղի է ունեցել նաև Ղրղզստանի Հանրապետության հետ, որը 41-րդ տեղից հայտնվել է 51-րդ տեղում: Ընդհանուր առմամբ, քաղաքականության և տնտեսության մեջ կանանց դիրքն անկում է ապրել վարկանիշի 14 տոկոս երկրներում: Նրանց թվում են Ուկրաինան, որը 61-րդ տեղից իջել է 63-րդ տեղ, Ադրբեջանը (89-րդ տեղից հայտնվել է 100-րդ տեղում) կամ Տաջիկստանը, որը 86-րդ տեղից հայտնվել է 89-րդ տեղում:

Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետներն իրենց կոմյունիկեում հիշեցրել են, որ և առաջատար, և ետ մնացող երկրների շահերից է բխում սեփական դիրքերի բարելավումը, քանի որ սեռերի իրավահավասարությունը մրցունակության գրավականն է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։