478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ դատախազությունը խարդախների խմբավորում է հայտնաբերել, որը հայեր են գլխավորել
11:22
14 Հոկտեմբերի 2010

ԱՄՆ-ում հայաստանցիների գլխավորությամբ խարդախների խոշոր ցանց է հայտնաբերվել, որը զբաղվել է բժշկական ապահովագրությունների հետ կապված մեքենայություններով, հինգշաբթի հաղորդում է Ասոշիեյթիդ Փրես գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

Խարդախները փորձել են 163 միլիոն դոլարի չափով խաբել «Medicare» բժշկական ապահովագրության կառավարական ծրագրին, ինչը պատմության ընթացքում այս բնագավառի խոշորագույն մեքենայությունն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ապահովագրավճարներ ստանալու նպատակով խաբեբաները ԱՄՆ-ի 25 նահանգներում ստեղծել են գոյություն չունեցող 118 բուժհաստատություններից բաղկացած մի ցանց, որտեղ իբրև թե բուժում է անցկացվում:

Ձերբակալությունները տեղի են ունեցել չորեքշաբթի առավոտյան Նյու Յորքում, Լոս-Անջելեսում, ինչպես նաև Նյու Մեխիկո, Ջորջիա և Օհայո նահանգներում: Ընդհանուր առմամբ 73 մարդ է ձերբակալվել:

ԱՄՆ դատախազության ներկայացուցիչների տվյալների համաձայն, խարդախների գործողությունները ղեկավարել է հայկական հանցավոր խմբավորման ղեկավար, «օրենքով գող» Արմեն Ղազարյանը, ով ձերբակալվել է Լոս-Անջելեսում:

Չորեքշաբթի ավելի ուշ ձերբակալվածները կանգնել են դատարանի առջև, որտեղ մեղադրվել են խարդախ սխեմայի կազմակերպման, դրամական միջոցների «լվացման», բանկային մեքենայությունների կազմակերպման և անձնական տվյալներ գողանալու մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: