484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Կենդանիների պաշտպանները դեմ են թափառող շների սպանդին
19:57
13 Հոկտեմբերի 2010

Կենդանիների հայ պաշտպանները դեմ են թափառող շների սպանդին, «Ումի՞ց և ինչպե՞ս պաշտպանել մեր ընտանի կենդանիներին» թեմայով Երևան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ  ասաց ՀՀ վայրի բնության պաշտպանության և մշակութային ժառանգության հիմնադրամի (FPWC) անդամ Թամարա Գալստյանը։

«Հայաստանում թափառող շների տարածման հիմնական պատճառը աղբահավաքության հետ կապված խնդիրն է, և քանի դեռ չի լուծվել աղբանոցների վերացման հարցը, չի լուծվի թափառող շների խնդիրը»,- ասաց Գալստյանը։

Միաժամանակ նա նշեց, որ թափառող շների հետևողական ոչնչացումը առնետների բնակեցման աճի կհանգեցնի, ինչը լուրջ վտանգ է քաղաքի և քաղաքաբնակների համար։

«Այսօրվա դրությամբ խնդրի հիմնական լուծումը կարող է թափառող շների ամլացումը և նրանց հարազատ էկոհամակարգ վերադարձնելը»,- ասաց Գալստյանը։

«Փրկեք կենդանիներին» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադրամի նախագահ Նունե Մեհրաբյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի անկախության ողջ շրջանում երկրում մարդկանց հանդեպ թափառող շների հարձակման ոչ մի դեպք չի գրանցվել, ինչը նրանց մոտ ագրեսիայի բացակայության վկայությունն է։

«Թափառող շները երբեք առաջինը չեն հարձակվում մարդկանց վրա, քանի որ նրանց հարձակումը կամ  կոպիտ վերաբերմունքի, կամ մարդկանց անհամազոր վարքի արձագանք է»,- ասաց Մեհրաբյանը։

Նա նշեց, որ «Փրկեք կենդանիներին» հիմնադրամը պարբերաբար աշխատանքներ է անցկացնում թափառող շներին որսալու և ամլացնելու ուղղությամբ, բայց քանի որ քաղաքային իշխանությունները կենդանիներին կրակելու քաղաքականություն են իրականացնում, իրավիճակը ոչ մի կերպ չի կարգավորվում և սատկում են նաև ամլացված կենդանիները։

Միաժամանակ Մեհրաբյանն ընդգծեց, որ Հայաստանում այսօր ոչ միայն շների ամլացման համար ֆինանսավորման պակաս կա, այլ նաև՝ մասնագետների և աշխատակիցների թերացում, ովքեր կարող էին զբաղվել շների որսով և նրանց բնական ապրելավայր վերադարձնելով։
 
Պաշտոնական տվյալների համաձայն, 2006թ.-ից սկսած՝ Երևանում 30574 թափառող շներ են ամլացվել, իսկ 68890-ին՝ սպանել են: 2010թ.-ին թափառող կենդանիներին  կրակելու համար պետբյուջեից 180 մլն դրամ է (ավելի քան 498 հազար դոլար) հատկացվել:

«Յունիգրաֆ-Իքս» թափառող կենդանիների ամլացման և վնասազերծման մասնագիտացված ընկերության տվյալների համաձայն, 2011թ.-ին Երևանում կընկնի թափառող կենդանիների վնասազերծման (քնեցում) անհրաժեշտությունը, նրանց դեմ պայքարում կարելի է սահմանափակվել միայն ամլացմամբ։ Ըստ նրանց գնահատականի, թափառող կենդանիներին քնեցնելը 2400-3300 դրամ է պահանջում  (մոտ 8-11 ԱՄՆ դոլար), իսկ էգերին և որձերին ամլացնելը՝ 11500 դրամ (ավելի քան 37,5 ԱՄՆ դոլար) և 8800 դրամ  (շուրջ 29 դոլար) համապատասխանաբար։

Այսօր Հայաստանում շների համար միայն մեկ շնաբուծարան է գործում, ընդ որում՝ «Փրկեք կենդանիներին» բարեգործական հասարակական կազմակերպության շրջանակներում: Շնաբուծարանում 220 շուն է ապրում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։