482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ստեղծվել և գործում է արդյունաբերական անվտանգության
13:44
13 Հոկտեմբերի 2010

Հայաստանում ստեղծվել և գործում է արդյունաբերական անվտանգության ներդաշնակ համակարգ, ասաց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։

«Հայաստանում արդյունաբերական անվտանգության համակարգը գործում է հանրապետության ԱԻՆ հովանու ներքո և իմ մեջ ներառում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, պոտենցիալ վտանգավոր օբյեկտներ և արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող անձանց վերահսկողություն, տեխնիկական անվտանգության հատուկ վերլուծությունների անցկացում։ Օղակներից յուրաքանչյուրը պատասխանատու է արդյունաբերական անվտանգության ապահովման և պետական պահանջների կատարման համար, ինչի շնորհիվ Հայաստանում ստեղծվել և գործում է արդյունաբերական անվտանգության ներդաշնակ համակարգ»,- չորեքշաբթի ասաց նախարարը՝ բացելով Արդյունաբերական անվտանգության ԱՊՀ միջպետխորհրդի ութերորդ նիստը։

Նիստին, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 15-ը, մասնակցում են  պատվիրակություններ Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղրղզստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Հայաստանից, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ։ Նիստին նախագահում է հայկական կողմը։

Երիցյանը տեղեկացրեց, որ նախարարության իրավասության շրջանակներում են պետական քաղաքականության և տեխնիկական անվտանգության ծրագրերի իրականացումը, համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների, տնտեսության և արհմիությունների սուբյեկտների հետ, վարչական արտադրության իրականացումը, պատասխանատվության միջոցների կիրառումը, տեխնիկական անվտանգության ռեեստրի մշակումը։

Ինչպես նշեց նախարարը բացելով նիստը՝ Երևանում միջպետխորհրդի աշխատանքները, ինչպես և խորհրդի այլ հանդիպումները, արգասաբեր և արդյունավետ կլինեն։

 «Մեր ժամանակներում արդյունաբերական անվտանգությունը բավականին կարևոր և զգալի դեր է խաղում պետության կենսագործունեության նորմալ պայմանների ապահովման հարցում։ Եթե պատերազմի ժամանակ մարդկային զոհերը քիչ թե շատ կանխատեսելի են, ապա խաղաղ ժամանակ՝ ստեղծագործ աշխատանքի ժամանակ, մարդկային թեկուզ մեկ կյանքի կորուստը չի կարող արդարացված և թույլատրելի լինել, հատկապես, եթե դա տեղի է ունենում աշխատավայրում անփութության և ոչ պատշաճ անվտանգության արդյունքում»,- ասաց նախարարը։

Ըստ նրա՝ այս առումով ԱՊՀ խորհրդի վրա մեծ պատասխանատվություն է դրված։ Երիցյանը հիշեցրեց, որ արդյունաբերական անվտանգության միջպետական խորհուրդը ղեկավար օղակ է, որտեղ անդրազգային մակարդակով ստեղծվում են պայմաններ փորձի, տեղեկատվության, առաջատար մեթոդների և անվտանգության ապահովման ձևերի արդյունավետ փոխանակման համար։

Երևանում նիստի մասնակիցները կքննարկեն երկկողմ համաձայնագրերի, տեխնիկական անվտանգության նկատմամբ պետական վերահսկողության իրականացման մեթոդների, անդամ երկրներում տեղի ունեցած տեխնածին  աղետների վերլուծության, տեխնիկական անվտանգության ապահովման գործողությունների հետ կապված հարցեր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։