484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԵԽԽՎ նոր համազեկուցողի թեկնածությունը կքննարկվի հունվարին. պատգամավոր
18:50
12 Հոկտեմբերի 2010

Հայաստանի իրավիճակի ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նոր համազեկուցողի թեկնածությունը կքննարկվի  հունվարին, երեքշաբթի լրագրողներին ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունից ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը։

ԵԽԽՎ գլխավոր վեհաժողովի աշնանային նստաշրջանի շրջանակներում, որը տեղի է ունեցել ընթացիկ տարվա հոկտեմբերի 4-8-ը, ԵԽԽՎ համազեկուցող, շվեդ պատգամավոր Գորան Լինդբլադը պետք է ներկայացներ Հայաստանի քաղաքական  իրավիճակի մասին զեկույցը, սակայն չարեց դա։ Շվեդիայի ընտրությունների արդյունքում նա չանցավ խորհրդարան և, համապատասխանաբար, դադարում է ԵԽԽՎ անդամ լինել։

«Դեռ հուլիսին ես խնդրեցի Լինդբլադին սեպտեմբերի սկզբին Հայաստան այցելել, որպեսզի հոկտեմբերին ներկայացնի զեկույցը»,- ասաց Փոստանջյանը՝ ավելացնելով, որ Լինդբլադն այդպես էլ Հայաստան չեկավ՝ բացատրելով դա նախընտրական քարոզարշավին նախապատրաստվելով։

«Բայց այնպես ստացվեց, որ նա չընտրվեց, և այժմ մենք երկրորդ համազեկուցող  չունենք։ Միաժամանակ, լավատեսական տարբերակ կլիներ Լինդբլադի հարաժարվելը համազեկուցողի պաշտոնից, ինչը թույլ կտար ժամանակին Հայաստանի նոր համազեկուցող նշանակել»,- ասաց Փոստանջյանը։

ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովը հունիսի 24-ին կայացած իր նիստի ժամանակ Հայաստանի նոր համազեկուցող ընտրեց Գորան Լինդբլադին այն բանից հետո, երբ Ժորժ Կոլոմբիեն հայտնեց լիազորությունների ժամկետի սպառման կապակցությամբ  իր պարտականությունները վայր դնելու մասին։

Հայաստանի մեկ այլ համազեկուցող է մնում Մեծ Բրիտանիայի նախագահ Ջոն Պրեսկոտը։

Փոստանջյանն ավելացրեց, որ Լինդբլադի լիազորությունները սպառվում են մինչև հոկտեմբերի վերջ, և միայն նոյեմբերին կկայանա ԵԽԽՎ մոնիտորինգի  հանձնաժողովի հաջորդ քննարկումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: