485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
«Տարածաշրջան և աշխարհ» նոր գիտավերլուծական ամսագիրը լույս կտեսնի Հայաստանում. նախագահի խորհրդական
15:59
12 Հոկտեմբերի 2010

Հայաստանի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի «Տարածաշրջան և աշխարհ» նոր գիտավերլուծական ամսագիրը լույս կտեսնի տարին վեց անգամ, ասաց Ինստիտուտի խորհրդի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:

Նոր ամսագրի շնորհանդեսը տեղի է ունեցել երեքշաբթի: Ռուսերենով հրատարակված «Տարածաշրջան և աշխարհ» ամսագրի նոր համարի տպաքանակը կազմում է հազար օրինակ:

«Ամսագիրը լույս է տեսնելու տարին վեց անգամ, և նախատեսվում է այն հրատարակել երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն», - երեքշաբթի ասաց Իսագուլյանը:

Նրա խոսքերով՝ Ամսագրի խմբագրական խորհուրդն ու Ինստիտուտի խորհուրդը կարողացել են համագործակցություն հաստատել ռուս և իրանցի գործընկերների հետ, որոնց հետ փորձի փոխանակում և կլոր սեղանների անցակցում է նախատեսվում:

«Ինստիտուտի աշխատանքի հինգ տարվա ընթացքում աշխատակիցները սովորել են աշխարհի 17 երկրներում, կազմակերպվել են տասնյակ կլոր սեղաններ, հրատարակվել է 700 վերլուծական աշխատանք, 17 գիրք», - հիշեցրեց Իսագուլյանն՝ ավելացնելով, որ ինստիտուտը միգուցե սեփական տպարան ունենա:

«Տարածաշրջան և աշխարհ» ամսագրի գլխավոր խմբագիր Հովհաննես Ասրյանի խոսքերով՝ ի տարբերություն այս հրատարակության՝ ինստիտուտի մյուս հրատարականությունները նվիրված էին կոնկրետ թեմաների: Մասնավորապես՝ առաջին հրատարակությունը նվիրված էր Թուրքիայի քաղաքական խնդիրներին, երկրորդը՝ տնտեսական խնդիրներին, երրորդը՝ տարածաշրջանի ռազմավարական խնդիրներին, չորրորդը՝ Նախիջևանի խնդրին:

«Մենք ունենք նաև Արցախին նվիրված մի շարք հրատարակություններ: «Տարածաշրջան և աշխարհ» ամսագրում հրատարակվում են տարբեր հեղինակների գործեր, ոչ միայն, հայ, այլև օտարերկրացի, օրինակ, ռուսաստանցի հեղինակների գործեր: Երկրորդ համարը կլինի ավելի ծավալուն, որում կներկայացվեն ոչ միայն ռուսաստանցի, այլև օտարերկրացի հեղինակների, մասնավորապես, իրանցիների աշխատանքները», -  ասաց նա:

Ասրյանի խոսքերով՝ հրատարակության գաղափարի հեղինակն է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի խորհուրդը, որի նպատակն է ընդլայնել Հայաստանում օտարերկրյա հեղինակներին ներկայացնելու հնարավորությունները, ինչպես նաև արտահայտվելու հնարավորություն տալ հայ հեղինակներին: Ամսագրի գլխավոր խմբագիրը տեղեկացրեց, որ այժմ կապեր են հաստատվել Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի և Իրանում նմանատիպ ինստիտուտի հետ:

Նա տեղեկացրեց, որ հրատարակությունում կներկայացվեն ուսումնասիրություններ Հայաստանի և տարածաշրջանի հարևան երկրների քաղաքականության, ռազմավարական շահերի ոլորտներից, ինչպես նաև կներկայացվեն համաշխարհային և տարածաշրջանային խնդիրներ, որոնցով հետաքրքրվում են հեղինակները: Ասրյանը նաև նշեց, որ «Տարածաշրջան և աշխարհ» ամսագիրը կտարածվի ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, տպաքանակի մի մասն արդեն ուղարկվել է գործընկեր-ինստիտուտներին, իսկ Իրանում ամսագիրը կտարածվի Հայաստանի դեսպանատան օգնությամբ: Ամսագրի գլխավոր խմբագիրն ավելացրեց, որ ամսագրի տարածման աշխարհագրությունը կընդլայնվի:

Ամսագրի խմբագրական խորհրդի անդամ Լևոն Հովսեփյանը նշեց, որ ամսագրի խմբագրական կոլեգիայում ներկայացված են ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի վերլուծաբաններ և փորձագետներ, և նրանց թիվը կավելանա: Նա նշեց, որ ամսագիրը կլուսաբանի հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ քաղաքականության, մշակույթի, անվտանգության ոլորտները, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտությունները: Հովսեփյանը հավաստեց, որ հրատարակությունը կլուսաբանի Հարավային Կովկասում և նրա շուրջ ընթացող բոլոր գործընթացներն ու հարցերը, որոնք անդրադառնում են Հայաստանի շահերի վրա:

Ամսագրի առաջին համարում ներկայացված են հոդվածներ, որոնք նվիրված են թուրք-վրացական հարաբերություններին, Ռուսաստանում ադրբեջանական լոբբիին, միջէթնիկական հակամարտություններին, Լեռնային Ղարաբաղին և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի ու Իրանի դերին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։