481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Իտալացի լեգենդար երգիչ Ալ Բանոն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում
10:44
12 Հոկտեմբերի 2010

Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով բարեգործական համերգով առաջին անգամ Հայաստանում հանդես կգա իտալացի լեգենդար երգիչ և կոմպոզիտոր Ալ Բանոն (իսկական անունը՝ Ալբանո Կարիզի Albano Carrisi), տեղեկացնում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը։

«Ես մեծ ոգևորությամբ ընդունեցի Առաջին տիկնոջ հրավերը, քանի որ բարություն գործելու ցանկություն է առաջանում, երբ չար գործերն իրենց հետևից անմարդկային հետք են թողնում»,- ասել է Ալ Բանոն հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Երգչի խոսքերով, նա երբեք չի եղել Հայաստանում, թեև բազմաթիվ հայ ընկերներ ունի։

Ալ Բանոն նշել է, որ հայերը նման են Միջերկրական ծովի ժողովուրդներին, որոնք շատ հյուրասեր ժողովուրդ են։
 
«Ինձ Հայաստանի մասին շատ է պատմել Շարլ Ազնավուրը, ինչն ինձ վրա կախարդական տպավորություն է գործել։ Ցանկանում եմ անձամբ գալ և տեսնել այդ ամենը։ Գիտեմ, որ Հայաստանը մի ժամանակ հզոր քաղաքակրթության անբաժան մասն է եղել, որի շուրջ միավորվել են մարդիկ՝ բարին գործելու համար»,- ասել է Ալ Բանոն։

Բարեգործական համերգի նպատակը կարիքավոր երեխաների համար միջոցների հանգանակությունն է։ Համերգի ընթացքում լեգենդար երգիչը կկատարի ոչ միայն հին ու հայտնի երգեր, այլ նաև նոր ստեղծագործություններ։

Համերգի ամսաթիվը դեռ որոշված չէ, սակայն երգիչը ծրագրում է Հայաստանում «հնարավոր առավելագույն ժամանակ» անցկացնել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: