478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարացումը չի ազդի երկրի եվրաինտեգրման գործընթացի վրա. լեհ դեսպան
16:19
11 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարացումը չի կարող ազդել հանրապետության եվրաինտեգրման գործընթացի վրա, կարծում է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինկսին։

Ռուսաստանն ու Հայաստանը ստորագրել են 1995 թ.-ին ստորագրված Գյումրիում ռուսական ռազմակայանի մասին երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ մտցնելու մասին արձանագրությունը, փոփոխությունները վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: Եթե 1995 թ.-ի պայմանագիրը գործում էր 25 տարի ժամկետով, ապա այժմ այն գործելու է 49 տարի՝ սկսած 1995 թ.-ից:Արձանագրության տակ ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Անատոլի Սերդյուկովը:Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել երկու երկրների նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի բանակցությունների արդյունքում:

«Սա հենց Հայաստանի հարցն է, և ոչ մեկի գործը չէ»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռաչինսկին։

Դեսպանն ընդգծեց, որ ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարացումը ոչ մի կապ չունի Հայաստանի եվրաինտեգրման կամ ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրին մասնակցելու հետ։

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը նպատակաուղղված է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի և Ուկրաինայի  հետ ԵՄ մտերացմանը։

Ծրագրով նախատեսվում է «վեցնյակին» մինչև 2013թ.-ը 600 մլն եվրո հատկացնել, որը նախատեսված է պետական ինստիտուտների ամրապնդման, սահմանների վերահսկման և փոքր ընկերություններին օգնություն ցուցաբերելու համար։

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ԵՄ անդամակցության հնարավորություններ չի նախատեսում, բայց քաղաքական և տնտեսական մտերմություն է ենթադրում այդ տարածաշրջանային կազմակերպության հետ, ներառյալ վիզային ռեժիմի դյուրացումն ու համագործակցությունը էներգետիկայի ոլորտում։ «Արևելյան գործընկերության» սահմանադիր գագաթնաժողովը տեղի է ունեցել 2009թ.-ի մայիսի 7-ին Պրահայում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: