481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչը Անդորրայի հետ խաղում իր թիմին հավաք լինելու կոչ է անում
14:47
11 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ իր թիմի ֆուտբոլիստները 2012թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Անդորրայի հավաքականի հետ հանդիպմանը պետք է դաշտ դուրս գան լիովին հավաքված։

«Ինչպե՞ս կարելի է միջազգային խաղերում նույնիսկ մտածել հակառակորդին թերագնահատելու մասին, առաջին հերթին՝ ֆուտբոլիստների կողմից... Դա բացառվում է, և կարևոր չէ, թե ում դեմ ես խաղում։ Անդորրայի հետ խաղում լիարժեք կենտրոնացում է հարկավոր, նույնիսկ ավելի շատ, քան Սլովակիայի հետ խաղում»,- ասաց Մինասյանը։

Հոկտեմբերի 9-ին ՀՀ հավաքականը սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթել է սլովակներին՝ հավաքելով չորս միավոր, այժմ խմբում չորրորդ տեղն է զբաղեցնում։ Անդորրայի հավաքականը զրոյական արդյունքով վերջին տեղն է զբաղեցնում։ Խմբում վեցական միավոր ունեն Սլովակիայի, Ռուսաստանի և Իռլանդիայի հավաքականները։ Չորս միավորով հինգերորդ տեղում, բայց խփած և բաց թողած գնդակների ամենավատ տարբերությամբ մակեդոնացիներն են։

Անդորրայի հավաքականի մասին խոսելիս Մինասյանն ընդգծեց, որ նման թիմերը միշտ անհարմար հակառակորդներ են, քանի որ «նրանցից չգիտես ինչ ակնկալես»։

Նա նշեց, որ անդորրացիներն աստիճանաբար փոխում են խաղի ոճը՝ «խուլ» պաշտպանականից առավել բաց և ագրեսիվ ֆուտբոլի անցնելով։

Ըստ մարզչի՝ հնարավոր է, որ հայկական հավաքականն  արագ հակագրոհների և առավել անհատական խաղի կարիք ունենա տուգանայինների գնալիս:

«Անդորրան պաշտպանությունում կազմակերպվածություն ունի... Մակեդոնացիները և իռլանդացիները նրանց հիմնականում ստանդարտ դիրքերից են խփել, իսկ դա նշանակում է, որ նրանց շարժման մեջ խփելն ավելի բարդ է դարձել»,- կարծում է մարզիչը։

Նա նաև  ընդգծեց սլովակների դեմ հաղթանակից հետո լրացուցիչ զգացմունքների անտեղի լինելը։ «Չի կարելի կորցնել գլուխը հաղթանակից հետո և քիթը կախել պարտությունից հետո»,- ասաց Մինասյանը՝ ավելացնելով, որ Սլովակիայի նկատմամբ տարած հաղթանակի բեռը որոշակիորեն ճնշում է ֆուտբոլիստներին։

«Այդ պատճառով ես խորհուրդ եմ տալիս մեր մարզիկներին քիչ թերթ կարդալ և հեռուստացույց դիտել, որտեղ մշտապես հաղթանակի մասին է խոսվում... Պետք է կենտրոնանալ խաղի վրա, քանի որ արդյունքից ճնշում կա»,- ասաց մարզիչը՝ նշելով, որ խաղի սկզբում թիմի մոտ եղած հնարավոր լարվածությունը կարող է արագ գոլից հետո անցնել։

Միաժամանակ հայկական հավաքականի մարզիչը Սլովակայի հանդեպ տարած իր թիմի հաղթանակը սենսացիա չի համարում։  

 «Եթե դատենք մինչ այդ թիմի ցուցաբերած խաղից, ապա հաղթանակի նախադրյալներ կային։ Ամեն ինչի հիմքում ընկած է լավ խաղը, և պատահականություններ չպետք է լինեն։ Ես չեմ կարծում, որ հաղթանակը նման մեծ անակնկալ էր»,- նշեց մարզիչը։

Նա տեղեկացրեց, որ այժմ թիմի կայունացման գործընթացն է ընթանում։

«Այս գործընթացը պետք է հանգիստ ընթանա, քայլ առ քայլ և առանց ավելորդ զգացմունքների»,- ասաց Մինասյանը՝ ընդգծելով, որ թիմի կազմն այսօր հավասարակշռված է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: