478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+20
Եղանակը Երևանում
Հայ
Մարսելի քաղաքապետարանը Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվության մասին օրինագծի աջակցության ստորագրություններ է հավաքում. քաղաքապետի տեղակալ
19:39
08 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մարսելի քաղաքապետարանը ստորագրահավաք է կազմակերպել՝ Հայոց ցեղասպանության փաստը հերքելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը Ֆրանսիայի Սենատի օրակարգ մտցնելու պահանջով, ուրբաթ լրագրողներին ասաց Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդյե Փարաքյանը։

2006թ.-ի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը Հայոց ցեղասպանության փաստը բացառելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ է ընդունել։

«Հայ-թուրքական բանակցային գործընթացի դադարեցման կապակցությամբ Մարսելի քաղաքապետը և ես որոշել ենք ստորագրահավաք սկսել, որպեսզի Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանության փաստի հերքումը որպես քրեորեն պատժվող արարք հաստատի»,- ասաց Փարաքյանը։

Նա հիշեցրեց, որ դեռ 2001թ.-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը ճանաչել է  Հայոց ցեղասպանության փաստը, իսկ 2006թ.-ին Հայոց ցեղասպանության փաստի հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ է ընդունել։

«Ցավոք, Սենատում տվյալ օրինագիծը 4 տարվա ընթացքում «թաղված է» եղել, բայց այսօր Ֆրանսիայի 500 հազար հայերը, այդ թվում՝ Մարսելում բնակվող 100 հազար հայերը կանեն հնարավորինը, որպեսզի Ֆրանսիայի Սենատում ընդունվի օրենքը»,- նշեց Փարաքյանը։

Ըստ նրա՝ այդ նպատակով օրինագծում արդեն 1200 ստորագրություն է հավաքվել։ Նաև Ինտերնետ կայք է թողարկվել, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է իր ստորագրությունը թողնել։

«Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի, օրինակ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը՝ Ֆրանսիայում գտնվելով, հերքի Հայոց ցեղասպանությունը։ Օրինագծի ընդունումից հետո ցանկացած մեկը, ով Ֆրանսիայում կհերքի Հայոց ցեղասպանության փաստը, քրեական պատասխանատվություն կկրի»,- հայտնեց քաղաքապետի տեղակալը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: