-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային վեցերորդ փառատոնին ավելի քան 80 ֆիլմ կներկայացվի
17:02
08 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային վեցերորդ փառատոնի շրջանակներում 27 երկրներից ավելի քան 80 ֆիլմ կցուցադրվի, ասաց Ռոլան Բիկովի անվան Մանկապատանեկան կինոյի և հեռուստատեսության զարգացման հիմնադրամի հայկական բաժանմունքի նախագահ Նունե Մանուկյանը։

Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային վեցերորդ փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 12-16-ը Երևանում, իսկ դրանից հետո 40 օր կտևի ՀՀ մարզերում։

«Այս տարի փառատոնին ընդամենը շուրջ 900 ֆիլմ է ներկայացվել, որոնցից 81 ֆիլմ է ընտրվել»,- ուրբաթ լրագրողներին ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ պաշտոնատար հյուրերի թվում փառատոնին ներկա կլինեն հայտնի ռուս անիմատոր Հարի Բարդինը, ով կներկայացնի «Անճոռնի ճուտիկ» մուլտֆիլմը և «Երալաշ» հայտնի ֆիլմաշարի ստեղծող Բորիս Գրաչևսկին։

Հիմնադրամի հայկական բաժանմունքի նախագահը նշեց, որ փառատոնի շրջանակներում այս տարի «Ես իրավունք ունեմ» նոր անվանակարգ է հաստատվել, որի նախագահը կդառնա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։ Անվանակարգում 21 ֆիլմեր կներկայացվեն։

Այդ կապակցությամբ ինքը՝ Հարությունյանն ընդգծեց երեխաների իրավունքների մասին իրազեկության անհրաժեշտությունը և ընդգծեց փառատոնի դերը՝ նշելով, որ փառատոնն արվեստի միջոցով երեխաների իրավունքների պաշտպանության  խնդրի արտացոլման վառ օրինակ է։

Փառատոնը կազմակերպվել է Ռոլան Բիկովի անվան մանկապատանեկան կինոյի և հեռուստատեսության զարգացման հիմնադրամի հայկական բաժանմունքի կողմից և կանցկացվի ՀՀ մշակույթի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայկական գրասենյակի (UNICEF) աջակցությամբ։ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը միջոցառման տեղեկատվական հովանավորն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։