483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 60 տարի անց զոլավոր բորենի է հայտնաբերվել
15:25
08 Հոկտեմբերի 2010

Ավելի քան 60 տարի անհետացումից հետո Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) Հայաստանում հայտնաբերել է զոլավոր բորենի, հաղորդում է հիմնադրամի հայկական ներկայացուցչությունը։

Հոկտեմբերի 1-ի առավոտյան  Հայաստանի հարավում գտնվող Նռնաձոր (նախկինում ` Նյուվադի) գյուղից դեպի արևելք գտնվող հատվածում ԲՀՀ հայաստանյան մասնաճյուղի փորձագետը և ԲՀՀ-ի գործընկեր` Նռնաձորի գյուղացին ընձառյուծի  (Panthera pardus) հերթական մոնիթորինգ կատարելուց հայտնաբերել են սատկած զոլավոր բորենի (Hyaena hyaena), որը խեղդվել էր այգու ցանկապատի փշալարերի մեջ:

Հայտնաբերված կենդանին մասամբ քրքրված էր լեշակերների կողմից, սակայն դեռ բավականին թարմ էր մնացել, ինչը թույլ տվեց որոշել նրա մնացորդների տեսակի պատկանելությունը: Տեղում մնացել էին  գլուխը, թիակոսկրը, ոտքերը և շագանակագույն ու սպիտակ մորթու բզկտված կտորները:

Հայաստանում բորենու հայտնաբերման փաստը հանդիսանում է առաջին հավաստի տեղեկությունը 1940թ.-ից ի վեր, երբ որոշ տվյալների համաձայն մի առանձնյակ էր գրանցվել  Երևանի արևմտյան մերձավոր տարածքում: Հայաստանում բորենու մասին տպագրված գիտական հավաստի տվյալները խիստ սակավ են: 

Ըստ որոշ գիտական աղբյուրների` 20-րդ դարի սկզբից ի վեր բորենին երբեմն  գրանցվում էր Արաքս գետի ավազանում` երկրի արևմտյան (Էջմիածնի շրջան) և  հարավային (Մեղրիի շրջան) հատվածներում, ինչպես նաև հյուսիս-արևելքում (Շամշադինի և Իջևանի շրջաններ): Գիտական գրականության մեջ բորենու մասին վերջին տեղեկությունը գրանցվել է 1925թ.-ին, երբ կենդանուն տեսել են Արտաշատի շրջանի  Նովրուզլու գյուղի մոտակայքում:

Այս կենդանատեսակի ապրելավայրերի կորուստը Հայաստանում հանդիսանում է նրա անհետացման հիմնական պատճառը: Համապատասխան բիոտոպերը (հարթ կիսաանապատեր և չոր նախալեռներ) ի սկզբանե սահմանափակվում են Արարատյան դաշտավայրով և Մեղրիի շրջանում` Արաքսի հովտով, որոնք գրեթե ամբողջությամբ մշակվում են որպես դաշտավայրեր, պտղատու և խաղողի այգիներ: 

Ոգեշնչված այս հայտնաբերումով` Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) ջանում էլ ավելի զարգացնել կենսաբազմազանության մոնիթորինգի գործընթացը, հատկապես` «Արևիկ» ազգային պարկում, որի շրջակայքում էլ գտնվել էր այս կենդանին ու որտեղ, հավանական է, որ մի քանի առանձնյակներ դեռևս  կարող են գոյատևել: ԲՀՀ հայաստանյան մասնաճյուղը որակավորում է սույն հայտնաբերումը որպես կարևոր նախապայման տվյալ կենդանատեսակի հետագա ուսումնասիրությունների համար և նախանշում է իր գործողություններն ուղղված տարածաշրջանում այս տեսակի  վերականգնմանը։

Զոլավոր բորենին միջին չափի գիշատիչ կաթնասուն է, որն արտաքինից նման է շանը: Մեջքն ունի կորություն դեպի պոչը, իսկ կողքերն աչքի են ընկնում սև կամ դարչնագույն ուղղահայաց զոլերով: Մարմնի գույնը բաց մոխրագույն կամ բաց շագանակագույն է: Կոկորդի վրա կա սև բիծ, իսկ ոտքերը զոլավոր են: Գլուխը կլորավուն է, ունի սուր երախ և երկար ականջներ: Չնայած բորենին սնվում է լեշով, մեծ և փոքր կենդանիներով, միջատներով, պտուղներով և հատապտուղներով, այն ունի շատ ուժեղ ծնոտներ, որոնք կարող են նույնիսկ ոսկոր կոտրել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։