482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում նախատեսվում է ցուցադրել ռուսական լավագույն ներկայացումները
14:56
08 Հոկտեմբերի 2010

Ռուսական լավագույն ներկայացումները նախատեսվում է ցուցադրել Երևանում 2011 թ.-ին High Fest միջազգային թատերական փառատոնի շրջանակներում, տեղեկացրեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:

«Այժմ մենք աշխատանքներ ենք տանում «Զոլոտայա մասկա» ռուսական թատերական փառատոնի հետ հաջորդ տարի մեր փառատոնի շրջանակներում ռուսական լավագույն ներկայացումները ցուցադրելու շուրջ», - ուրբաթ High Fest-2010 թ.-ի արդյունքներն ամփոփելիս՝ ասաց Ղուկասյանը:

Նրա խոսքերով՝ այդ մասին նախնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել Behind The Scene («Ետնաբեմում») երևանյան փառատոնի շրջանակներում անցկացված Փառատոների և իրադարձությունների միջազգային ասոցիացիայի (IFEA) կողմից:

Խոսելով հետագա ծրագրերի մասին՝ նա տեղեկացրեց եվրոպական մի շարք թատերական և մշակութային կազմակերպությունների հետ համագործակցությունը խորացնելու մտադրության մասին:

«Մենք պատրաստվում ենք ամրապնդել կապերը Գերմանիայի Գյոթեի անվան ինստիտուտի հետ, որը ողջ աշխարհում քարոզում է գերմանական մշակույթը, ինչպես նաև՝ Ադամ Միցկևիչի անվան լեհական ինստիտուտի հետ», - ասաց նա:

Ամփոփելով High Fest-ի արդյունքները՝ առավել վառ բեմադրությունների թվում Ղուկասյանը նշեց «Imitating the dog» բրիտանական թատերախմբի «Hotel Methuselah» ներկայացումը, Վլադ Դեմչենկոյի «Հմայված մահով» և «ASB» թատերական ստուդիայի (Ռուսաստան) «Ապոկալիպսիսի թարգմանիչը» մոնոներկայացումները, Կեմերովոյի պետական դրամատիկական թատրոնի «Ցելոֆան» բեմադրությունը:

Միաժամանակ նա ափսոսանք հայտնեց տեղատարափ անձրևների պատճառով բաց երկնքի տակ բեմադրությունները չեղյալ հայտարարելու կապակցությամբ:

Հոկտեմբերի 1-8-ը կայացած High Fest-2010 փառատոնի շրջանակներում Երևանում հանդես եկան աշխարհի 22 երկիր ներկայացնող 33 թատերախումբ, որոնց թվում էին Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ռումինիան, Սլովենիան, Չեխիան, Վրաստանն ու Իրանի ներկայացնող թատերախմբերը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։