478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ԶԼՄ- ներին զերծ մնալ անհիմն ու չփաստարկված հայտարարություններից
10:26
08 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ է անում զերծ մնալ Ոստիկանության Երևանի քննչական վարչության քննիչի մահվան կապակցությամբ անհիմն ու չփաստարկված հայտարարություններից:

«ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում մինչեւ քննության ավարտը զերծ մնալ անհիմն ու չփաստարկված հայտարարություններից, ապատեղեկատվությունից եւ երիտասարդ մարդու ողբերգական մահը սենսացիայի վերածելու մտայնությունից»,- ասված է հայտարարության մեջ։

2010 թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Երեւան քաղաքի Բագրեւանդ փողոցի 14 էլեկտրասյան դիմաց  անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, վրաերթի է ենթարկել Տիգրան Ռոբերտի Սահակյանին, պատճառել մահ եւ թողնելով պատահարի վայրում, հեռացել է։

Նույն օրը  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով եւ 244 հոդվածով հարուցվել  է քրեական գործ, որի նախաքննությունը հոկտեմբերի 5-ից շարունակվում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում։

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել ու առգրավվել են ապակու կտորներ, պլաստմասե դետալների կտորներ, Տիգրան Սահակյանի կոշիկները, անձնական իրերն ու փաստաթղթերը, իսկ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնից առգրավվել են դեպքի ժամանակ Տ. Սահակյանի կրած հագուստները։

Քրեական գործի նախաքննության ընթացքում առգրավվել են դեպքի վայրին հարակից օբյեկտների եւ տների արտաքին հսկողության տեսախցիկների տեսագրությունները, որպես վկաներ հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում՝ Տ. Սահակյանի հետ հեռախոսային խոսակցություն ունեցած, նրա հետ վերջինը հաղորդակցված անձինք։

Նշանակվել են համալիր դատահետքաբանական, դատաքիմիական, դատաբժշկական եւ դատակենսաբանական  փորձաքննություններ։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։