484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Սլովակների մարզիչը Եվրո-2012 թ.-ի ընտրական փուլի շրջանակներում ծանր խաղ է սպասում Հայաստանի հավաքականի հետ
19:16
07 Հոկտեմբերի 2010
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սլովակիայի հավաքականի ավագ մարզիչ Վլադիմիր Վայսը հինգշաբթի լրագրողներին հայտարարել է, որ Եվրո-2012 թ.-ի ընտրական փուլի շրջանակներում ծանր խաղ է սպասում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հետ:

Հայաստան-Սլովակիա հանդիպումը տեղի կունենա ուրբաթ Երևանի Հանրապետական մարզադաշտում:

«Ես առաջինից մինչև վերջին րոպեն դժվարին պայքար եմ սպասում», - ասաց Վայսն՝ միաժամանակ ավելացնելով, որ Սլովակիան Հայաստանի մայրաքաղաք է եկել լավ արդյունքով (երկու հաղթանակ երկու հանդիպումներում) և կփորձի պահպանել հաջողությունը:

Խոսելով Հայաստանի հավաքականի մասին՝ սլովակների մարզիչը նշեց, որ հայ ֆուտբոլիստները «ռուսական ֆուտբոլ են» խաղում, որը բնութագրվում է բարձր տեխնիկայով, գնդակին լավ տիրապետելով:

Նրա խոսքերով՝ Հայաստանի հավաքականում բարձրակարգ ֆուտբոլիստներ են խաղում, մասնավորապես՝ Հենրիկ Մխիթարյանը («Շախտյոր» Դոնեցկ), Էդգար Մանուչարյանը («Փյունիկ», Երևան), Յուրա Մովսիսյանը (Ռանդերս, Դանիա):

Վայսը նշեց, որ Հայաստանը մի քանի որակյալ խաղեր է ցուցադրել, իսկ Մակեդոնիայի  հետ հանդիպման ժամանակ կարող էր հաղթել, ստեղծել է հոյակապ պահեր, սակայն բաց է թողել հաղթանակը սեփական տուգանայինի ժամանակ ձեռքով խաղի պատճառով:

«Հայ ֆուտբոլիստները ցուցադրում են արագ ֆուտբոլ, և հակառակորդին դժվար է դիմակայել», - նշեց Սլովակիայի հավաքականի մարզիչը:

Միաժամանակ նա ավելացրեց, որ «ով էլ վաղվա խաղի ֆավորիտը համարվի, դա դեռ պետք է ապացուցել խաղադաշտում»:

«Խաղը ծանր է լինելու, կա լավ մարզադաշտ, լավ խոտածածկ, կարելի լավ ֆուտբոլ ցուցադրել», - նշեց Վայսը:

Ընտրական փուլի «B» խմբում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է չորրորդ տեղը՝ երկու խաղերի արդյունքում վաստակելով մեկ միավոր: Հայ ֆուտբոլիստները սեփական հարկի տակ զիջել են իռլանդացիներին և ոչ-ոքի խաղացել Մակեդոնիայի հավաքակայի հետ՝ վերջին վայրկյաններին բաց թողնելով հաղթանակը:

Սլովակները երկու հաղթանակով գտնվում են երկրորդ տեղում: Խմբի առաջատարն է Իռլանդիան, որը սլովակների նման հավաքել է վեց միավոր, սակայն առաջին տեղում է խփած և բաց թողած գնդակների լավագույն արդյունքով:

Երրորդ տեղում է Ռուսաստանի հավաքականը, որը երկու խաղերում վաստակել է երեք միավոր: Հինգերորդ հորիզոնականում են մակեդոնացիները (մեկ միավոր երկու խաղում): Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Անդորրայի հավաքականը, որը երկու հանդիպումներում էլ պարտություն է կրել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: