480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Մեկ միլիոն հայ փախստականներ իրավունք ունեն մասնակցել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին. վեհաժողովի ղեկավար
16:44
07 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մեկ միլիոն հայ փախստականներ Ադրբեջանից իրավունք ունեն մասնակցել նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, հինգշաբթի լրագրողներին հայտարարեց Ադրբեջանի հայերի վեհաժողովի ղեկավար Գրիգորի Այվազյանը:

«Եթե ընտրություններին մասնակցելու մեր պահանջները չբավարարվեն, ապա այդ ընտրությունները ևս, ինչպես 1990-ականների սկզբից Ադրբեջանում անցկացված բոլոր ընտրությունները, կհամարվեն ոչ լեգիտիմ, քանի որ Ադրբեջանի շուրջ 1 միլիոն քաղաքացի չի ստանա ընտրություններին մասնակցելու իրավունք», - ասաց Այվազյանն՝ ավելացնելով, որ Ադրբեջանը մերժման դեպքում այլևս բարոյական իրավունք չի ունենա խոսել Ղարաբաղում անցկացված խորհրդարանական և նախագահական ընտրությունների ոչ լեգիտիմության մասին:

Լինելով Ադրբեջանից հայ փախստական՝ Այվազյանը ցանկանում է մասնակցել Ադրբեջանի խորհրդարանական և նախագահական ընտրություններին, ինչի կապակցությամբ նա դիմել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչություն, որպեսզի Միացյալ ազգերի կազմակերպության միջնորդությամբ նրան անվտանգության երաշխիքներ տրամադրվեն: Բացի այդ, Վեհաժողովը պաշտոնապես դիմել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Այվազյանը ընդգծեց, որ Վեհաժողովը ԿԸՀ-ին պատվիրված նամակի տեսքով ուղարկված իր հայցին այդպես էլ պաշտոնական պատասխան չի ստացել:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանը հիմա փակուղու առջև է կանգնած: «Եթե Ադրբեջանը չի կարող Բաքվում ապահովել նույնիսկ մի հայի անվտանգությունը, ապա ինչպես է ապահովելու Ղարաբաղի հայերի անվտանգությունը Ադրբեջանին Ղարաբաղի միանալու դեպքում», - ասաց Այվազյանը:

Նա կարծում է, որ եթե Բաքուն վերջնականապես զրկի հայերին ընտրություններին մասնակցելու իրավունքից, ապա Վեհաժողովը ստիպված կլինի անցկացնել սեփական ընտրությունները և ստեղծել Ադրբեջանի այլընտրանքային կառավարություն:

Ադրբեջանի հայերի վեհաժողովը 2007 թ.-ին գրանցվել է Հայաստանի արդարադատության նախարարության կողմից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։