486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ազգային կինոյիամսյակի ընթացքում շուրջ 100 հայրենական կինոժապավեն կներկայացվի
16:33
07 Հոկտեմբերի 2010

«Կինոաշուն» ազգային կինոյի միամսյակի ծրագրում տարբեր ժամանակաշրջանների 100 հայրենական կինոժապավեն է ներառված, ասաց ՀՀ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը։

«Կինոաշուն» ազգային կինոյի միամսյակը տեղի կունենա Երևանում և ՀՀ մարզերում՝ հոկտեմբերի 11-ից մինչև նոյեմբերի 10-ը։

«100 ֆիլմ է ընտրված, որոնք կցուցադրվեն տարբեր դահլիճներում և տարբեր ձևաչափերով։ Դրանք բոլորը տարբեր են և գրեթե չեն կրկնվում։ Դա հանդիսատեսին հնարավորություն է տալիս որքան հնարավոր է մեծ քանակությամբ ֆիլմերի ծանոթանալ»,- հինգշաբթի լրագրողներին հայտնեց Գևորգյանը։

Ըստ Կինոկենտրոնի տնօրենի՝ ոչ միայն ֆիլմերն են պատրաստ, այլ նաև դրանց կրիչները։

Գևորգյանը նշեց, որ կինոդահլիճների տարբեր տեխնիկական հնարավորությունների հետ կապված՝ տարբեր ֆիլմեր կցուցադրվեն տարբեր կրիչների վրա։

Հիմնականում, ինչպես ասաց նա, «Մոսկվա» կինոթատրոնում կինոժապավենները կցուցադրվեն, իսկ մնացած կինոթատրոններում և դահլիճներում ֆիլմերի ցուցադրումը  հիմնականում DVD-ով կլինի։

Ինչ վերաբերում է մարզային կինոցուցադրումներին, Գևորգյանն ընդգծեց, որ բոլոր չորս մարզերում՝ Գեղարքունիք, Շիրակ, Կոտայք և Արմավիր, արդեն համաձայնագրեր են ստորագրվել, և մարզպետարանների ղեկավարների խնդրանքով ֆիլմերը կդիտեն տարբեր քաղաքների բնակիչները։

Կինոկենտրոնի տնօրենն ընդգծեց, որ «Կինոաշունի» նպատակը ոչ  միայն կինոյի հետ հանդիսատեսի կապը վերականգնելն է, այլ նաև հանդիսատեսին ժամանակակից հայկական ֆիլմերը հասցնելը։

Նա նշեց, որ այսուհետ հոկտեմբերն ազգային կինոյի ամիս կհայտարարվի, և «Կինոաշունը» ամեն տարի կանցկացվի ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության մարզերում։

Գևորգյանն ավելացրեց, որ «Կինոաշունը» անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հովանու ներքո։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: