483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ազգային կինոյին նվիրված եզակի լուսանկարչական ցուցահանդես տեղի կունենա Երևանում
16:14
07 Հոկտեմբերի 2010

Հայակական կինոյի բոլոր ժամանակաշրջաններին նվիրված եզակի լուսանկարչական ցուցահանդես տեղի կունենա հոկտեմբերի 11-ից մինչև նոյեմբերի 10-ը Երևանում, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը։

Ըստ նրա՝ լուսանկարչական ցուցահանդեսը տեղի կունենա «Կինոաշուն» ազգային կինոյի միամսյակի շրջանակներում, որը կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում և հանրապետության մարզերում՝ հոկտեմբերի 11-ից մինչև նոյեմբերի 10-ը։

«Կարծում եմ, որ լուսանկարչական ցուցահանդեսը շատ հետաքրքիր կլինի, քանի որ դրանում ներառված են մեր կինոգործիչների լուսանկարները՝ սկսած 20-ական թվականներից։ Կարծում եմ, շատերն այստեղ իրենց շատ հարազատ մարդկանց կգտնեն, նրանց, ովքեր վաղուց մոռացվել են, մեր հայտնի դերասաններին, ռեժիսորներին»,- ասաց Գևորգյանը։

Կինոկենտրոնի տնօրենը նշեց, որ այսօրվա դրությամբ 120 լուսանկար է պատրաստ, իսկ լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը դրանց քանակը կավելանա։

Գևորգյանն ավելացրեց, որ լուսանկարչական ցուցահանդեսն իր մեջ ընդգրկում է հայկական կինոյի բոլոր ժամանակաշրջանները՝ սկսած դրա ծնունդից (20-ական թվականները) մինչ օրս։ Լուսանկարչական ցուցահանդեսը կբացվի «Մոսկվա» կինոթատրոնում և կնվիրվի հայտնի հայ կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի 75-ամյակին։

«Կինոաշունի» շրջանակներում այլ միջոցառումների մասին խոսելիս Ազգային կինոկենտրոնի տնօրենը նշեց, որ նախատեսվում է ինը ականավոր հայ կինոգործիչների հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացում՝ կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի 75-ամյակ, ռեժիսոր Սուրեն Բաբայանի 60-ամյակ, թատրոնի և կինոյի դերասան Մհեր Մկրտչյանի և կինոռեժիսոր Լևոն Աթոյանցի 80-ամյակ, դերասան, ռեժիսոր, սցենարիստ Հենրիխ Մարգարյանի և ռեժիսոր Հենրիկ Մալյանի 85-ամյակ, ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանի և անիմատոր Ռոբերտ Սահակյանցի 60-ամյակ, ՀՀ կինոմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի 65-ամյակ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները: