480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Սամվել Բալասանյանը ՀՀ ազգային ժողովի նոր փոխխոսնակ է ընտրվել
15:43
07 Հոկտեմբերի 2010

Սամվել Բալասանյանը 74 «կողմ» ձայնով ՀՀ ազգային ժողովի նոր փոխխոսնակ է ընտրվել։ Նրա թեկնածությանը միայն 6 պատգամավոր է դեմ քվեարկել։

Բալասանյանի թեկնածությունը միակն էր փոխխոսնակի պաշտոնին ներկայացված  թեկնածուներից։

«Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունն Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնին առաջադրել է Բալասանյանի թեկնածությունն այն բանից հետո, երբ կուսակցության որոշմամբ Արևիկ Պետրոսյանն աշխատանքից ազատվելու մասին դիմում է գրել։

Հինգշաբթի պատգամավորներին դիմելով` Բալասանյանը երախտագիտություն է հայտնել իր կուսակցական ընկերներին խոսնակի տեղակալի պաշտոնին իր թեկնածությունն առաջադրելու համար:

«Մեծ վստահություն է այդքան բարձր քաղաքական պաշտոնին իմ թեկնածությունն առաջադրելը: Սա մեծ պատասխանատվություն է, որը ես, ձեր ձայները ստանալու դեպքում, կկրեմ ոչ միայն կուսակցության, այլ նաև կոալիցիայի և այն ծրագրերի առջև, որոնք ամրագրված են կոալիցիոն համաձայնագրում»,- ասաց Բալասանյանը:

Կոալիցիոն հուշագրի համաձայն՝ փոխխոսնակներից մեկի պաշտոնը պատկանում է  ԲՀԿ-ին։ Նախագահի և մյուս ուրիշ փոխխոսնակի պաշտոնն ամրագրված է իշխող Հայստանի Հանրապետական կուսակցությանը։

Սամվել Բալասանյանը ծնվել է 1954թ.-ի հոկտեմբերի 12-ին Լենինական քաղաքում (Գյումրի)։

Ավարտել է Լենինականի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, Մոսկվայի սննդային արդյունաբերության ինստիտուտը։ 1999թ.-ից ՀՀ ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել։ 2005թ.-ին պարգևատրվել է ՀՀ ազգային ժողովի Պատվո մեդալով։ 2007թ.-ին մեծամասնական համակարգով խոհրդարան է ընտրվել։ 2010թ.-ից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահն է։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։