482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ֆրանսիայի մարզերի միջև համագործակցությունն ակտիվորեն զարգանում է. փոխվարչապետ
14:32
07 Հոկտեմբերի 2010

Հայաստանի և Ֆրանսիայի շրջանների միջև համագործակցությունը տարեցտարի ակտիվորեն զարգանում է ինչպես աշխարհագրորեն, այնպես էլ բովանդակային առումով, ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

«Եթե համագործակցության սկզբում խոսքը գնում էր 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի արդյունքում տուժած Հայաստանի մարզերին օգնելու մասին, ապա այժմ այդ համագործակցությունը բացառապես փոխադարձ շահեր ներկայացնող նախագծերի վրա է հիմնվում»,- ասաց փոխվարչապետը:

Ապակենտրոնացված համագործակցության համաժողովն անցկացվում է հոկտեմբերի 7-8-ը Երևանում: Մասնակցում են ՀՀ բոլոր մարզերի վարչությունների և Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչները:

«Մենք ուրախ ենք արձանագրել, որ մեր ժողովուրդների միջև համագործակցությունը զարգանում է, նոր բնագավառներ է ընդգրկում: Այդ զարգացումների տրամաբանական շարունակությունը համաժողովն է, որը համագործակցությանը  նոր որակի սկիզբ կդնի»,- ասաց Գևորգյանը:

Ըստ նրա, 1996թ.-ին Հայաստանում տեղական ինքնակառավարման ներկա համակարգի ներմուծման պահից սկսած՝ հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմիններ են ձևավորվել՝ տեղական ինքնակառավարման մասին Եվրոպական խարտիային համապատասխան:

«Մենք շարունակում ենք Հայաստանում տարածքային կառավարման օրենսդրային հիմքեր ամրագրել: Այդ ուղղությամբ տարվող ջանքերի կենտրոն են դարձել 2005թ.-ի սահմանադրական բարեփոխումները, որոնք այդ թվում նաև տեղական ինքնակառավարմանն են վերաբերել: Երևանը մասնավորապես նույնպես համայնք  է համարվում»,- նշեց Գևորգյանը:

Նախարարն ընդգծեց, որ այսօր Հայաստանում համայնքները դինամիկ կերպով զարգանում և հետաքրքիր ու հեռանկարային գործընկերների են վերածվում:

«Ապակենտրոնացման քաղաքականությունն այսօր նույնպես մնում է ՀՀ կառավարության օրակարգում, և մենք սերտ համագործակցության մեջ ենք Եվրամիության հետ, առաջիկա երեք տարիների համար տեղական ինքնակառավարման նոր հայեցակարգ ենք մշակում»,- ասաց նա:

Գևորգյանն ավելացրեց, որ միայն ինստիտուցիոնալ կերպով ամրագրված շրջանները կարող են հավասար և հեռանկարային գործընկերներ լինել:

«Մենք կարևորում ենք ապակենտրոնացված համագործակցության ճանապարհով փորձի փոխանակումը: ՀՀ հիմնական արտաքին քաղաքական վեկտորների թվում է եվրոպական ուղղությունը, և Հայաստանի ու Ֆրանսիայի մարզերի միջև համագործակցությունն ամենալայնածավալներից մեկն է, և այն կարելի է ռազմավարական անվանել»,- նշեց փոխվարչապետը:

Ըստ Գևորգյանի, Հայաստանը սկսել է Եվրոպական տարածաշրջանների ասամբլեային անդամակցելու գործընթացը,  ինչը լրացուցիչ հնարավորություն է Ֆրանսիայի հետ համագործակցությունն ընդլայնելու համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին: