485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ փոխխոսնակի պաշտոնին ընդամենը մեկ թեկնածու է առաջադրվել
13:36
07 Հոկտեմբերի 2010

ՀՀ խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնին ընդամենը մեկ թեկնածու է առաջադրվել՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը, ով տվյալ պահին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

Հինգշաբթի պատգամավորներին դիմելով, Բալասանյանը երախտագիտություն է հայտնել իր կուսակցական ընկերներին խոսնակի տեղակալի պաշտոնին իր թեկնածությունն առաջադրելու համար:

«Մեծ վստահություն է այդքան բարձր քաղաքական պաշտոնին իմ թեկնածությունն առաջադրելը: Սա մեծ պատասխանատվություն է, որը ես, ձեր ձայները ստանալու դեպքում, կկրեմ ոչ միայն կուսակցության, այլ նաև կոալիցիայի և այն ծրագրերի առջև, որոնք ամրագրված են կոալիցիոն համաձայնագրում»,- ասաց Բալասանյանը:

Նա նշեց, որ խորհրդարանում երկար ճանապարհ է անցել, երեք գումարումների պատգամավոր է եղել, տարբեր կարգավիճակներ է ունեցել՝ սկսած անկախ պատգամավորից, «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավարից, և վերջին ընտրություններից հետո երեք տարի որպես անկախ պատգամավոր է հանդես եկել:

«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունը երկուշաբթի օրը կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ անցկացված քաղխորհրդի նիստում որոշել է առաջադրել Սամվել Բալասանյանի թեկնածությունը` Ազգային ժողովի փոխնախագահի թափուր մնացած պաշտոնում: Բալասանյանը ծնվել է 1954թ. հոկտեմբերի 12-ին Լենինականում (Գյումրի):

1976թ. ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, 1983թ.` Մոսկվայի սննդի արդյունաբերության ինստիտուտը: Մանկավարժ-մաթեմատիկոս: Սննդի տեխնոլոգ:

1976-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1977թ. Լենինականի գարեջրի գործարանում աշխատել է բանվոր, 1978թ. հրուշակեղենի ֆաբրիկայում՝ տեխնոլոգ:

1992-1999թթ. եղել է գարեջրի գործարանի տնօրեն: 1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 63 ընտրատարածք): Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի, ապա արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն”, ապա Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խմբի անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 49 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայխնայբանկում» ավանդադրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ: ՕԵ խմբակցության ղեկավար:

2005թ. պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով: 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 35 ընտրատարածքից: Բարգավաճ Հայաստան կուսակցության փոխնախագահ: Ամուսնացած է, ունի երեք երեխա: 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։