478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+33
Եղանակը Երևանում
Հայ
Կիրակի Երևանի փոքր կենտրոնում կդադարեցվի երթևեկությունը
18:16
06 Հոկտեմբերի 2010

Երևանի 2792-ամյա տոնակատարության կապակցությամբ, վաղ առավոտյան 08:30-ից անվտանգության նկատառումներով փոքր կենտրոնում կդադարեցվի երթևեկությունը, հաղորդում են Երևանի քաղաքապետարանի կայքում։

Երևանի հիմնադրման տարեթիվը համարվում է հին ուրարտուական քաղաք Էրեբունիի հիմնադրման տարին (մ.թ.ա. 782թ.): Քաղաքը հիմնադրվել է Ուրարտուի թագավոր Արգիշտի I-ի օրոք։

Մշակութային, մարզական, ժամանցային միջոցառումներ կանցկացվեն մայրաքաղաքի փոքր կենտրոնի տարբեր զբոսայգիներում, պուրակներում և հրապարակներում։ Տոնական միջոցառումների համար բեմեր կձևավորվեն 20 տարբեր վայրերում։

Գեղարվեստական բազմաոճ միջոցառումները մեկնարկելու են գրեթե միաժամանակ. նախատեսվում են թատերականացված բեմականացումներ, տիկնիկային ներկայացումներ, մանկական խաղեր, հեղինակային, էստրադային, ժողովրդական երգեր, դասական, ջազ և ռոք երաժշտություն, մնջախաղ, վազքի մարաթոն և այլն՝ շուրջ 2 տասնյակ բովանդակային բեմեր։

Ամենամեծ թատերական բեմականացումը նախատեսված է «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակում, որտեղից 3000 հոգուց բաղկացած զորախումբը Արգիշտի թագավորի գլխավորությամբ քայլերթով կշարժվի դեպի Ռուսաստանի հրապարակ, որտեղ շքերթի մասնակիցներին կողջունի Երևանի քաղաքապետը։

Երևանի հիմնադրման 2792-ամյակին նվիրված տոնական հանդիսավոր շքերթը՝ քաղաքապետարանին հարակից Ռուսաստանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, նախատեսված է կեսօրին՝ ժամը 14:00-ից 15:00-ն։

Տոնական միջոցառումները կամփոփվեն Հանրապետության հրապարակում՝ գալա-համերգով։ Ժամը 22:00-ին տոնական Երևանի երկինքը կզարդարի շքեղ հրավառությունը։

Հոկտեմբերի 10-ին առավոտյան ժամը 12:00-ից մայրաքաղաքում գործելու են տեղեկատվական  մոտ 30 կետեր, որտեղից մեր համաքաղաքացիները կարող են ստանալ տոնական միջոցառումների մասին տեղեկատվություն, բուկլետներ, կրծքանշաններ, գլխարկներ, դրոշակներ, փուչիկներ և այլն։

Այս տարի տոնակատարությունը կանցկացվի «Երևանը մենք ենք» կարգախոսով։

Երևանի 2792-ամյակի տոնակատարություններին մասնակցելու են նաև 11 օտարերկրյա  պատվիրակություններ բարեկամ և գործընկեր քաղաքներից՝ Մոսկվայից, Խարկովից, Սանկտ Պետերբուրգից, Շիրազից, Սպահանից, Մարսելից, Լիոնից,  Բեյրութից և այլ քաղաքներից։

Երևանի ավագանու հոկտեմբերի 5-ի որոշմամբ «Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակներում հաստատվել են նաև  «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանն արժանացած անձանց անունները:

Երևանի պատվավոր քաղաքացիների շարքն այս տարի կհամալրեն Երևանի մետրոպոլիտենի գնացքավար Սամվել Պետրոսյանն ու  սիրիահայ բարերար, «Փյունիկ» բարեգործական միության պատվավոր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը: Սամվել Պետրոսյանը արդեն 30 տարի է` մեծ նվիրումով ու սիրով աշխատում է մետրոպոլիտենում, իսկ Գաբրիել Ջեմբերջյանն իր բարեգործությամբ աջակցել և աջակցում է մայրաքաղաքում իրականացվող տարբեր համաքաղաքային ծրագրերի: Մասնավորապես, նրա շնորհիվ վերազինվել են դպրոցական լաբորատորիաներ, բակերում տեղադրվել են նոր խաղեր, երաժշտական գործիքներ են տրամադրվել Երևանի երաժշտական դպրոցներին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։