484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարողացել է պետական վերահսկողություն պահպանել երիտասարդության հանդեպ. Վինոգրադով
16:48
06 Հոկտեմբերի 2010

Հայաստանը պահպանել է իր հոգեկերտվածքը և չի կորցրել վերահսկողությունը երիտասարդության հանդեպ, «Բռնությունը երիտասարդության միջավայրում. ինչպե՞ս կանխել հանցագործությունը» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ ասաց Արտակարգ իրավիճակներում իրավական և հոգեբանական օգնության կենտրոնի ղեկավար Միխայիլ Վինոգրադովը։

Ըստ փորձագետի, դա արդյունավետորեն Հայաստանը տարբերում է Ռուսաստանից՝ մանկական և դեռահաս հանցագործությունների առումով։

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի զեկույցի համաձայն, Ռուսաստանում արձանագրվել է 10-29 տարիքային խմբում բռնության պատճառով մահացության ամենաբարձր մակարդակը 53 երկրների թվում։ 100 հազար երիտասարդ ռուսներին բաժին է ընկնում 15,85 մահվան դեպք։ Ամենացածր մակարդակը Գերմանիայում է (0,47) և Հայաստանում (0,5)։

 «Մենք լիովին վերացրեցինք այն ողջ համակարգը, որը կար Խորհրդային Միությունում, մենք կարող ենք քննադատել և ժխտել ԽՄԿԿ-ը, բայց երեխաները հոկտեմբերիկ, կոմսոմոլ էին դառնում։ Եվ երեխաները, և երիտասարդությունը դրական գործով են զբաղված եղել, խմբակներ են եղել, պիոներն պալատներ են եղել, ինչ-որ ջոկատներ են եղել և, իհարկե, այսքան ահավոր տարբերություն չի եղել աղքատների և հարուստների միջև։ Այսօր մանկական քաղաքականության վերաբերյալ պետությունը բացարձակապես զրոյի վրա է և ոչ մեկ չի հասկանում, թե ինչ է պետք անել ընդհանրապես»,- ասաց Վինոգրադովը։

Նա նշեց, որ մի կողմից հանցավորությունն իր ձեռքն է վերցրել երիտասարդությանը, քանի որ հանցագործությունը միշտ մեծերի սովորեցնելով է կատարվում, մյուս կողմից ընտանիքը՝ որպես այդպիսին, դադարել է լինել, և բոլոր ընտանիքները, լինի դա ցածր, միջին կամ բարձր եկամուտ ունեցող, զբաղված են փող կուտակելով, այլ ոչ դաստիարակությամբ։

«Մենք լիովին կորցրել ենք հասարակության բարոյական չափանիշները, ընդհանուր առմամբ մեր բոլոր ԶԼՄ-ները բռնություն են քարոզում...Ինտերնետն այսօր բռնություն քարոզող հսկայական դաշտ է»,- ասաց Վինոգրադովը։ Այդ կապակցությամբ նա նշեց, որ բարեբախտաբար Հայաստանը բոլոր ազդեցություններին, այդ թվում աղանդներին չի ենթարկվում։

Ռուս փորձագետը նշեց, որ Ռուսաստանում աղանդները պետությունների մեծ ղեկավարների թույլտվությամբ են երկիր թափանցել։

«Մի կողմից ընտանեկան հակասությունները, մյուս կողմից՝ երիտասարդության հանդեպ ամեն տեսակի պետական ազդեցության բացակայությունն ու վերահսկողությունը»,- ասաց Վինոգրադովը։

ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, ՀՀ նախագահին առընթեր Կալանավորների վաղաժամկետ ազատման հանձնաժողովի անդամ Հրանտ Ավանեսյանն իր հերթին ասաց, որ Հայաստանում դեռահասների հանցագործության ցածր մակարդակը կարող է բացատրվել պետության միազգի լինելով։

Բացի այդ, Ավանեսյանը կարևոր է համարում կրթության գործոնը, որի հեղինակությունը վերջին ուսումնասիրությունների համաձայն, Ռուսաստանում  անկում է ապրում։ «Մեզ մոտ այդ գործոնը շատ էական է, և այսօրվա դրությամբ երիտասարդության շատ մեծ տոկոսն է ներգրավված կրթության գործընթացում, կարելի է վիճել մասնավոր բուհերի որակի շուրջ, բայց այժմ հարցը ոչ թե որակի, այլ երիտասարդներին գրավելու մեջ է։ Դիպլոմի հեղինակությունը մեզ մոտ դեռ կա, և դա կարելի է երիտասարդության զբաղվածության գործոններից մեկը համարել»,- ասաց նա։
 
Հայ փորձագետը ենթադրում է, որ կանխարգելիչ միջոցառումների պետական և ոչ պետական նախագծերի իրականացումը կարևոր դեր է խաղում։ «Մենք ոչ պետական ընկերությունների և սփյուռքի կազմակերպությունների շատ մեծ տոկոս ունենք, որոնց ուշադրության կենտրոնում են երեխաներն ու երիտասարդությունը»,- ասաց նա։

Նա մեկ այլ դրական քայլ անվանեց ռիսկային այդ խմբին ուղղված հեռուստատեսային ինտերվենցիաների դեմ հասարակական շարժումը։ «Այս հասարակական շարժումը հասել է ցուցադրվող սերիալների, հաղորդումների, բոլոր այն էլեմենտների բովանդակության վերանայման, որոնք կարող են ագրեսիա և բռնություն տարածել... Մեզ մտահոգում է հանցագործության խնդիրը, այն կա, բայց թվերն իրենք են խոսում իրենց մասին, և այստեղ իրավիճակը բարենպաստ է»,- ասաց Ավանեսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։