486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Բնապահպանական հարցերին նվիրված գաղափարների տոնավաճառ կանցկացվի Երևանում հոկտեմբերի 7-ին
12:37
06 Հոկտեմբերի 2010
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բնապահպանության և կլիմայի փոփոխության հարցերին նվիրված գաղափարների առաջին տոնավաճառը կանցկացվի հոկտեմբերի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ), չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԳԱԱ  տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:

Միջոցառման պաշտոնական անվանումն է «7-րդ շրջանակային ծրագրի տեղեկատվական և գործընկերների փնտրման աջակցության միջազգային միջոցառում»: Այն կազմակերպվում է ԵՄ 7 ՇԾ-ի Գիտատեխնիկական միջազգային համագործակցության ցանց` Արևելյան Եվրոպայի և Միջինասիական երկրների համար նախագծի շրջանակներում, միջոցառմանն աջակցում է Եվրահանձնաժողովը:

Սա առաջին միջոցառումն է Հայաստանում, որի հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել բնապահպանության ոլորտի գիտնականներին և այլ շահառուներին՝ 7-րդ ՇԾ-ի Բնապահպանություն թեմատիկ ուղղության շրջանակներում քննարկելու ԵՄ, ԱՊՀ և տարածաշրջանային երկրների գիտնականների հետ համագործակցության հաստատման հնարավորությունները:

Կքննարկվեն նաև համատեղ նախագծեր նախապատրաստելու և 2011թ. բաց մրցույթին ներկայացնելու հնարավորությունները:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Հրավիրված են նաև ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: 

 

Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 90 գիտնականներ Հայաստանից, Բելգիայից, Գերմանիայից, Իռլանդիայից, Իտալիայից, Իսրայելից, Լեհաստանից, Ռումինիայից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և միջինասիական երկրներից:

ԵՄ հետազոտությունների և զարգացման շրջանակային ծրագրերը համաեվրոպական համագործակցային գիտահետազոտական նախագծերի ‎ֆինանսավորման հիմնական գործիքն են, որում կարող են մասնակցել նաև աշխարհի այլ երկրների կազմակերպությունները՝ այդ թվում նաև Հայաստանից: Այժմ գործում է հերթական 7-րդ շրջանակային  ծրագիրը (7ՇԾ), որը մշակվել է 2007-2013թթ. համար և ունի ավելի քան 50 միլիարդ եվրո ընդհանուր բյուջե:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: