483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի լավագույն ուսուցիչ և լավագույն դաստիարակ են ճանաչվել Կապանի մանկավարժները
12:04
06 Հոկտեմբերի 2010

Հայաստանի 2010 թ.-ի լավագույն ուսուցիչ է ճանաչվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 9 դպրոցի պատմության ուսուցչուհի Գայանե Ալավերդյանը, իսկ լավագույն դաստիարակ է ճանաչվել Կապանի թիվ 7 մանկապարտեզի դաստիարակչուհի Արշալույս Վեզիրյանը:

Դպրոցի լավագույն տնօրեն է ճանաչվել Սյունիքի մարզի Վերիշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Մատվեյ Ղազարյանը: Լավագույն ուսուցիչ, լավագույն դաստիարակի և դպրոցի լավագույն տնօրենի անվանակարգերում հաղթածները, ըստ ավանդույթի, նվեր կստանան ավտոմեքենա:

Նախօրեին՝ Ուսուցչի օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որը նվիրված էր Ուսուցչի միջազգային տոնին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, պաշտոնական այլ անձինք և հասարակական-մշակութային գործիչներ:

Շնորհավորելով ուսուցիչներին` ՀՀ վարչապետը նշել է, որ տասնյակ երկրներում այսօր կարևորվում է ուսուցչի առաքելությունը, և «հայ ժողովուրդն իր պատմության մեջ նույնպես կարողացել է ըստ արժանվույն գնահատել այն և ուսուցչի նկատմամբ հարգանքը հաղորդել մեզ»:

«Իսկ մենք, համոզված եմ, այս մոտեցումը հաղորդելու ենք մեր ապագա սերունդներին, որովհետև մանկավարժը ամենակարևոր մասնագիտությունն է: Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլն ասել է մի թևավոր խոսք. «Ցանկացած վարչապետ կերազեր ունենալ այնպիսի իշխանություն, ինչպիսին ունի ուսուցիչը»: Դա այդպես է. այսօր ուսուցիչն է կերտում մեր ապագան: Եթե մենք ուզում ենք պատկերացնել, թե ինչպիսին է լինելու Հայաստանը տասնամյակներ անց, ապա այն պետք է տեսնենք մեր ուսուցչի մեջ», - ասել է նա, չորեքշաբթի հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

ՀՀ վարչապետը նշել է, որ ուսուցիչները պետք է մշտապես լինեն կառավարության ուշադրության կենտրոնում, որովհետև դա ազգային անվտանգության և ազգի ապագայի խնդիրն է:

«Ես ուրախ եմ ու հպարտ, որ այսօր ունեմ այդ հնարավորությունը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից մեծարելու մեր ուսուցիչներին և շնորհավորելու իրենց տոնի կապակցությամբ: Միևնույն ժամանակ մեծ պատիվ է ինձ համար, որ այսօր հնարավորություն եմ ունենալու պարգևատրել լավագույններին, որոնց ի դեպ ընտրել են հենց այդ ոլորտի պրոֆեսիոնալները», - ասել է Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանը  վարչապետի հուշամեդալներով ու շնորհակալագրերով խրախուսել է նաև հանրապետության տարբեր դպրոցների մի շարք ուսուցիչների:

Լավագույն ուսուցչի, դաստիարակի և դպրոցի տնօրենի մրցույթն անցկացվում է Հայաստանում 2000 թ.-ից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: