486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի հայկական եկեղեցում կատարված նամազը հատուկ ուղերձ է հայ ժողովրդին. Սբ. Էջմիածնի դիվանապետ
20:04
05 Հոկտեմբերի 2010

Թուրքիայի տարածքում գտնվող Անիի Սուրբ Աստվածածին մայր տաճարում անցկացված նամազը հատուկ ուղերձ է հայ ժողովրդին, այդ կարծիքին է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։

«Չեմ  կարծում, որ նամազի անցկացումը կապված էր թուրքական քաղաքական խաղին մասնակցելուն (Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի հետ կապված) Հայ Առաքելական Եկեղեցու մերժման հետ, այն պարզապես ուղերձ է հայ ժողովրդին՝ ակնարկելով, որ բոլոր պատմական և կրոնական հուշարձանները, որոնք գտնվում են Թուրքիայի տարածքում, թուրքերին են պատկանում, և նրանք կարող են այնտեղ անել այն, ինչ ցանկանում են»,- երեքշաբթի լրագրողներին ասաց եպիսկոպոս Խաչատրյանը։

Գրեթե հարյուր տարի անց առաջին ժամերգությունն Ախթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պաշտոնապես հրաժարվեց պատարագին մասնակցել, քանի որ թուրքական կողմը խոստումներին հակառակ եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրեց։

Հոկտեմբերի 1-ին տեղեկություն ստացվեց, որ Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին արդեն տեղադրվել է խաչը, միևնույն օրը՝ թուրքական իշխանությունների թույլտվությամբ, Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության կողմից նամազ է անցկացվել Անիի Սուրբ Աստվածածին հայկական մայր տաճարում։

Եպիսկոպոսը հայկական եկեղեցում անցկացված նամազը նույնպես չի կապում տարբեր երկրներում Ղուրանի այրման դեպքերի հետ, «քանի որ նամազի անցկացումը ոչ մի ընդհանրություն չի ունեցել մաքուր կրոնական զգացմունքների հետ, այն պարզապես քաղաքական ակցիա է եղել»։

Ըստ նրա՝ որքան էլ Թուրքիան փորձի հակառակն ապացուցել, այնտեղ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հոգևոր կյանքին պետական մակարդակով աջակցություն գոյություն չունի։ «Թուրքիայում միայն իսլամը կարող է պետական աջակցություն ստանալ»,- ասաց Սբ. Էջմիածնի դիվանապետը։

Միաժամանակ եպիսկոպոսը չբացառեց այն հնարավորությունը, որ Սուրբ Խաչի գմբեթին խաչի տեղադրումից հետո ՀԱԵ-ն հետագայում կարող է այնտեղ մասնակցել կրոնական արարողություններին, քանի որ ի տարբերություն Թուրքիայի հոգևոր իշխանությունների՝ եկեղեցին չի զբաղվում քաղաքականությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։