482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Տեղեկատվական կրթական ցուցահանդեսն է առաջին անգամ բացվել Երևանում
19:42
05 Հոկտեմբերի 2010

Լեզուների եվրոպական օրվան նվիրված տեղեկատվական կրթական ցուցահանդես է բացվել երեքշաբթի Հայաստանի Ֆրանսիական համալսարանում։

Եվրամիության և Եվրախորհրդի անդամ երկրները 2001թ.-ից սկսած սեպտեմբերի 26-ին տոնում են Լեզուների եվրոպական օրը:

«Մենք կարևորում ենք առաջին անգամ կազմակերպվող այս տոնը, քանի որ լեզուների ուսումնասիրությունը նպաստում է մարդու ինտելեկտուալ զարգացմանը և օգնում է ավելի վառ միջմշակութային ըմբռնման ձևավորմանը, իսկ ընդհանուր առմամբ, անձնական մակարդակում բազմաթիվ լեզուների իմացությունը մարդուն մրցունակ է դարձնում»,- լրագրողներին ասաց Բրիտանական խորհրդի մարկետինգի և քննական ծրագրերի ղեկավար Նաիրա Աբրահամյանը։

Կրթական ցուցահանդեսների կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը, Ակադեմիկական փոխակերպումների գերմանական ծառայությունը (DAAD), ինչպես նաև «Հայաստանում Ֆրանսիակական համալսարան» հիմնադրամը։

Ըստ հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ Լեզուների եվրոպական օրը կարևոր տոն է նաև Հայաստանի համար, քանի որ հայոց լեզուն ոչ միայն հնդեվրոպական լեզուների ընտանիքին է պատկանում, այլև քաղաքական տեսանկյունից եվրոպական է։

«Շատ եվրոպական երկրներում հայոց լեզվի դասավանդման և տարածման համար համապատասխան պայմաններ են ստեղծվել, մասնավորապես՝ կիրակնօրյա դպրոցներ կամ հայագիտական կենտրոններ»,- լրագրողներին ասաց նա։

Նախարարն ընդգծեց այն բանի ակնհայտությունը, որ մարդու համար մեծ քանակությամբ լեզուների իմացությունը մրցակցային առավելություն է կյանքում հաջող շարժի համար և պրոֆեսիոնալ դաշտում, ինչպես նաև օգնում է մայրենի լեզվի գնահատման հարցում։

«Շատ կարևոր է, որպեսզի մեր հասարակությունում լեզուների իմացությունը պարզապես կյանքի ոճ դառնա, իսկ  մասնագիտության մեջ նվաճումների հասնելու համար լեզուների իմացությունը պարտադիր պայման է դարձել ոչ միայն աշխարհում, այլ նաև Հայաստանում»,- ասաց նա։

Միաժամանակ Աշոտյանն ընդգծեց, որ ներկա սերունդը և ուսանողությունը հետագայում կարող է հաջողության հասնել, եթե մայրենի լեզվի հետ մեկտեղ նաև նվազագույնը երկու կամ երեք օտար լեզվի տիրապետի։

«Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Ժոել լե Մորզելեկը (Joëlle le Morzellec) մեծ նշանակություն տվեց լեզուներին և նշեց, որ Լեզուների եվրոպական օրվա տոնակատարությունը շատ խորհրդանշական գաղափար է։ «Լեզուների իմացությունը մարդկանց շփվելու, միմյանց հետ կապվելու, սովորելու հնարավորություն է տալիս»,- ասաց նա։

Ցուցահանդեսին կրթական և մասնագիտական գրականություն է ներկայացված և Եվրախորհրդի, Հայաստանի Ֆրանսիական համալսարանի, Բրիտանական խորհրդի, Alliance Francaise D’Armenie կազմակերպության, Ակադեմիակական փախանակումների գերմանական ծառայության, ինչպես նաև Ռումինիայի դեսպանատան տեղեկատվական անկյուններ են գործում։

Միջոցառումներին, մասնավորապես, մասնակցել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոհան Շմիդը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Չառլզ Լոնդսդեյլը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: