484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Բյուրականի աստղադիտարանը տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի կարգավիճակի է հավակնում
18:49
05 Հոկտեմբերի 2010

Հայաստանի Բյուրականի աստղադիտարանը տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել Միջազգային աստղագիտական միություն, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Երիտասարդ աստղաֆիզիկոսների Բյուրականի միջազգային դպրոցի կազմկոմիտեի ղեկավար, Հայկական աստղագիտական միության  փոխնախագահ Արեգ Միքայելյանը։

«ՄԱՄ-ը վերջերս հռչակել է աստղագիտության միջազգային զարգացման ռազմավարական ծրագիրը տասը տարվա համար, որի համաձայն՝ աշխարհն ութ տարածաշրջանների է բաժանվում, և Հայաստանը ներառված է դրանցից մեկում և կարող է հավակնել տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի կարգավիճակ ստանալուն»,- ասաց նա։

Ըստ նրա՝ Հայաստանը տարածաշրջանային աստղագիտական կենտրոն ճանաչվելու դեպքում ՄԱՄ-ի կողմից լրացուցիչ ֆինանսավորում կստանա որոշակի ծրագրերի իրականացման համար։ Միաժամանակ նաև ծրագրերի տեղական ֆինանսական աջակցություն է ենթադրվում։

«Հայաստանը հաստատված լինելու բոլոր հնարավորություններն ունի, քանի որ աստղաֆիզիկայի զարգացման մակարդակով լավագույն երկրների տասնյակի մեջ է, իսկ Բյուրականի աստղադիտարանը մեծ աստղագիտական դպրոց ունի»,- կարծում է Միքայելյանը։

Նա նշեց, որ նման կարծիքի է նաև Միջազգային աստղագիտական միության նախագահ, ականավոր աստղաֆիզիկոս Ռոբերտ Ուիլյամսը, ով հայտարարեց, որ «Բյուրականում Երիտասարդ աստղաֆիզիկոսների 32-րդ միջազգային դպրոցի անցկացումը ստեղծում է բոլոր նախադրյալները, որպեսզի Հայաստանն աստղագիտության տարածաշրջանային կենտրոն դառնա»։

Միքայելյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի Երիտասարդ աստղաֆիզիկոսների միջազգային դպրոցը՝ ՄԱՄ հովանու ներքո, Բյուրականում մասնակիցների ռեկորդային քանակ է հավաքել՝ աշխարհի 19 երկրներից 32 ուսանող, այդ թվում՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Հունաստանից, Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից և Հայաստանից։ Դպրոցի աշխատանքներին մասնակցել են ոչ միայն Հայաստանի դասավանդողները, այլ նաև ԱՄՆ-ից  և Բելգիայից:

«Մենք 18 հայ ուսանող-մագիստրոսների և միայն այս տարi բացառությամբ նաև բակալավրերին թույլ ենք տվել մասնակցել Միջազգային դպրոցին, որտեղ նրանց հնարավորություն է տրվել երկու շաբաթվա ընթացքում (սեպտեմբերի 12-ից մինչև հոկտեմբերի 2-ը) մասնակցել Դպրոցի աշխատանքներին և կարճ ժամանակահատվածում լրացնել իրենց գիտելիքներն աստղագիտության բնագավառում»,- նշեց նա։

Ըստ Միքայելյանի՝ մոտ ապագայում աստղագիտության ցածր մակարդակ ունեցող  երկրներից (Իրան, Միացյալ Արաբական Էմիրություններ) ասպիրանտներն ու մագիստրոսները սովորելու համար Հայաստան կհրավիրվեն։

Մախորդ դպրեցները 2006 և 2008թ.-ին են կազմակերպվել։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։