478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է առաջինը ճանաչի ԼՂՀ անկախությունը. ընդդիմադիր պատգամավոր
17:55
05 Հոկտեմբերի 2010

Հայաստանը պետք է առաջինը ճանաչի ԼՂՀ անկախությունը, երեքշաբթի խորհրդարանում «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծը ներկայացնելիս ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Քննարկմանն օրինագիծը ներկայացվել է արտահերթ կարգով։

«Օրինագծով նախատեսված է, որ Հայաստանն իրավական մակարդակում կճանաչի Ղարաբաղի անկախությունը, և տվյալ փաստաթղթի ընդունումը հիմք կդառնա ճանաչումից բխող բոլոր հարցերի, այդ թվում՝ անվտանգության, ինչպես նաև բանակցային գործընթացում Հայաստանի մասնակցության ուղղումների կարգավորման համար»,- ասաց Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ նման համազգային հարցերը պետք չէ նույնիսկ քննարկման հանել, այլ պետք է առանց որևէ մեկնաբանության միաձայն ընդունվեն։

Ինչպես կարծում է խմբակցության ներկայացուցիչը, սա համազգային մարտահրավեր է, որը բոլորին է վերաբերում, առավել ևս, որ Ղարաբաղի անկախության հռչակման օրվանից ԼՂՀ բոլոր ուժերն ու իշխանությունները դիմել են միջազգային հանրությանն ու հետևաբար Հայաստանին՝ իրենց անկախության ճանաչման համար։

«ԼՂՀ-ն համապատասխանում է պետականության բոլոր միջազգային պահանջներին՝ գոյություն ունի տարածք, մշտական բնակչություն, օրենքով ընտրված իշխանություն և այլ երկրների հետ հարաբերություններ կարգավորելու իրավունք։ Ղարաբաղն արժանի է ճանաչման, որից հետո այն այլ հակամարտություների համար նախադեպ և միջազգային հանրության լիարժեք անդամ կդառնա»,- ասաց Հովհաննիսյանը։

Ինչպես կարծում է պատգամավորը, տվյալ ուղղությամբ առաջին քայլը պետք է Հայաստանն անի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր բանակցությունների հիմքում Հայաստանի և Ղարաբաղի փոխհարաբերությունները դնելով։ Միաժամանակ նա ընդգծեց, որ Երևանն արդեն երկու տասնամյակ ուշացել է ճանաչման հարցում։

Ըստ նրա՝ Հայաստանից կողմից ԼՂՀ քաղաքական որոշման և ԼՂՀ կարգավիճակի ընդունումը բացասական չի ազդի բանակցային գործընթացի վրա։

Միաժամանակ նա նշեց, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը պետք է համազգային նախագիծ դառնա, որը պետք է միաձայն մտնի օրակարգ՝ առաջարկելով դա անել որքան հնարավոր է շուտ, «այլ ոչ թե հազարամյակներ անց»։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: