480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Կրթության նախարարը շնորհավորել է Հայաստանի ուսուցիչներին Ուսուցչի օրվա կապակցությամբ
17:02
05 Հոկտեմբերի 2010

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է ուսուցիչներին մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ՝  նրանց հաջողություն մաղթելով պատասխանատու և կարևոր գործում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից։

«Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու լավագույն ցանկությունները մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Մեծ է ձեր վաստակը սերունդների կրթության ու դաստիարակության պատասխանատու գործում, և դա է պատճառը նաև, որ յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը նույնացվում են»,- նշեց նախարարը։

Ըստ նրա՝ լինելով ազգային արժեհամակարգի ձևավորողը` ուսուցիչները  միաժամանակ դառնում են տվյալ համակարգի կարևոր հիմնասյունը և, անկախ տարիքից, սոցիալական, հասարակական դիրքից ու կարգավիճակից, նրանց  ներկայությամբ բոլորն իրենց զգում են որպես աշակերտ:

«Մեր պետության հզորացման ու ազգային իղձերի իրականացման գործում հավասարաչափ կարևոր է յուրաքանչյուրիդ կատարած աշխատանքը` լինի այն սահմանամերձ փոքրիկ գյուղի, մայրաքաղաքի, թե Սփյուռքի կիրակնօրյա հայկական դպրոցում: Ձեր անձնական օրինակով ու նվիրումով է ուրվագծվում 21-րդ դարի հայ մարդու նկարագիրը»,- ասաց Աշոտյանը։

Հայաստանում Ուսուցչի օրը նշվում էր հոկտեմբերին առաջին շաբաթ օրը, սակայն կառավարությունն առաջարկել է այն նշել հոկտեմբերի 5-ին: Ամեն տարի հոկտեմբերի 5-ին ավելի քան 100 երկրում նշվում է ուսուցչի օրը, որը 1994թ.-ին հաստատվել է որպես Ուսուցիչների համաշխարհային օր (World Teaches' Day)։

Ուսուցչի օր հաստատելու համար պատմական նախադրյալ է դարձել 1996թ.-ի հոկտեմբերի 5-ին Փարիզում Ուսուցիչների կարգավիճակի մասին հատուկ միջկառավարական խորհրդաժողովը (Special Intergovernmental Conference on the Status of Teachers)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։