481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Fitch Ratings գործակալությունը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ վարկանիշը BB- մակարդակում
15:57
05 Հոկտեմբերի 2010

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտասահմանյան և ազգային արժույթով BB- մակարդակում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Fitch Ratings-ից։

Միաժամանակ Fitch-ը հաստատել է էմիտենտի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը В մակարդակում և երկրի վերին շեմի վարկանիշը В մակարդակում։

Ըստ Fitch Ratings-ի պետությունների վարկանշերով զբաղվող բաժնի տնօրեն Դևիդ Հեսլեմի՝ Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է 2009թ.-ի՝ աշխարհի ամենասուր ֆինանսական ճգնաժամից հետո։

«Այս հանրապետության էմիտենտի դեֆոլտի վարկանիշը դեպի լավն է փոխվել, իսկ արտասահմանյան արժույթով դրա ռեզերվների նկատմամբ ճնշումը և արժույթի փոխարժեքը թուլացել են»,- ասաց նա։

Հեսլեմը նաև նշեց, որ Հայաստանում մեծ երկակի պակասորդ կա (ընթացիկ գործառնությունների հաշվի պակասորդն ու բյուջեի պակասորդը), իսկ տարվող քաղաքականության թուլացումը՝ գլոբալ տնտեսական ցնցումների և 2009թ.-ին տնտեսության լայնածավալ կրճատման պայմաններում, լրջորեն ազդել է ինքնուրույն վարկունակության վրա՝ ավելացնելով պետական և ընդհանուր արտաքին պարտքը:

«Իրավիճակն ուղղելու համար ժամանակ է հարկավոր»,- ավելացրեց նա։

«BB» մակարդակի վարկանշերը նշանակում են, որ վարկային ռիսկերի զարգացման հնարավորություն կա, հատկապես բացասական տնտեսական փոփոխությունների արդյունքում, որոնք կարող են տեղի ունենալ ժամանակի ընթացքում։

Սակայն միաժամանակ ընկերություններին կարող են հասանելի լինել բիզնեսի կամ ֆինանսների ոլորտի այլընտրանքային ռեսուրսներ, որոնք թույլ կտան նրանց կատարել իրենց ֆինանսական պարտականությունները։
 
Այն արժեթղթերը, որոնց տրված են տվյալ մակարդակի վարկանշերը, ներդրումային կատեգորիայի արժեթղթեր չեն համարվում։ Վարկանիշերը կարող են լրացված լինել «+» կամ «-« նշաններով՝ հիմնական վարկանշային կատեգորիաներում որոշակի  դրություն նշելու համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: