484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կհամագործակցի ավտոմեքենաների առևանգման դեմ պայքարում
15:05
05 Հոկտեմբերի 2010

Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի վերապահումներով վավերացրեց «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը։

Ինչպես հայտարարեց փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, համաձայնագիրը ստորագրվել է 2005 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ԱՊՀ 10 մասնակից-պետությունների կողմից (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուկրաինա)։

Ըստ նրա, հաճախ առևանգված ավտոմեքենաներն օգտագործվում են անօրիանական գործունեության և հանցագործությունների նպատակով։ «Համաձայնագրով նախատեսված են տեղեկատվության փոխանակման բոլոր ընթացակարգերը և դրանց կատարման ժամկետները։ Նախատեսվում է նաև առևանգված ավտոմեքենաների համապատասխան կենտրոնացված բազայի ստեղծում»,- ասաց Օսիկյանը։

Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունն արդեն համապատասխան որոշում է ընդունել, որը նախատեսում է հափշտակված ավտոմեքենաների վերաբերյալ տեղեկատվության գրանցում և տեղադրում կայքում։

Միաժամանակ Օսիկյանը հայտնեց, որ Հայաստանը վերապահումներով է ընդունում փաստաթուղթը, քանի որ Ադրբեջանը նույնպես միացել է դրան ղարաբաղյան հակամարտության էության խեղաթյուրման հետ կապված վերապահումներով։

Մասնավորապես, նրա խոսքերով, Հայաստանն ընդունում է համաձայնագիրը վերապահումով, ըստ որի «Ադրբեջանը խեղաթյուրում է ղարաբաղյան ժողովրդի ազատ կամարտահայտման ճնշման փորձի արդյունքում առաջացած ղարաբաղյան հակամարտության էությունը»։

Խորհրդարանի նկատողություններում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան արտահայտվել է Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության տեսքով, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղի տարածքների մի մասը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։