478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+36
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Ուսուցչի օրը՝ որպես պետական տոն, նշվում է հոկտեմբերի 5-ին
13:35
05 Հոկտեմբերի 2010

Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորները երեքշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեցին «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի լրացումները, որոնց համաձայն Ուսուցչի օրը Հայաստանում որպես պետական տոն կնշվի հոկտեմբերի 5-ին։

Հայաստանում Ուսուցչի օրը նշվում էր հոկտեմբերին առաջին շաբաթ օրը: Ուսուցչի միջազգային օրն ավանդաբար նշվում է հոկտեմբերի 5-ին:

«Ուսուցչի օրը միջազգային տոների շարքում է ներառված, և այս քայլը թույլ կտա ևս մեկ անգամ ընդգծել ուսուցչի մասնագիտությունը, նրա արժեքը և հնարավորություն ընձեռել ըստ արժանվույն գնահատել ոչ միայն ուսուցիչներին, այլև դաստիարակներին և դասախոսներին», - ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը:

Նա նշեց, որ կառավարության որոշմամբ Ուսուցչի օրը նշվում է երկրում որպես մասնագիտական տոն, այն դեպքում, երբ լրացումներով առաջարկվում է տեղափոխել այն պետական տոների կատեգորիա և օրենսդրորեն ամրագրել այն:

Ամեն տարի հոկտեմբերի 5-ին ավելի քան 100 երկրում նշվում է ուսուցչի օրը, որը 1994թ.-ին հաստատվել է որպես Ուսուցիչների համաշխարհային օր (World Teaches' Day)։ Սա բոլոր ուսուցիչների, դաստիարակների և կրթության ոլորտի աշխատակիցների  պրոֆեսիոնալ տոնն է՝ օր, երբ որակյալ կրթության գործընթացի բոլոր մակարդակներում նշվում է ուսուցիչների դերը, ինչպես նաև հասարակության զարգացման մեջ նրանց անգնահատելի ներդրումը։

Ուսուցչի օր հաստատելու համար պատմական նախադրյալ է դարձել 1996թ.-ի հոկտեմբերի 5-ին Փարիզում Ուսուցիչների կարգավիճակի մասին հատուկ միջկառավարական խորհրդաժողովը (Special Intergovernmental Conference on the Status of Teachers)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: