482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեկնարկել է դպրոցական սննդի ծրագիրը
10:38
05 Հոկտեմբերի 2010

ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP)  նախաձեռնությամբ երեկ մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող դպրոցական սնունդ ծրագիրը, տեղեկացնում է երկրի Կրթության նախարարության մամուլի ծառայությունը։

Ծրագիրը սկսվել է Տավուշի մարզի Թեղուտ գյուղի դպրոցում, որի տարրական դասարաններում սովորում է 86 աշակերտ։ Ծրագրի մեկնարկին ներկա են գտնվել և մասնակիցներին ողջունել են  ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մ. Լուկյանովան,  «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ՀՀ ներկայացուցչության ղեկավար Վ. Կրիվոպուսկովը:

ՀՀ կրթության և գիտության նախարարը, շնորհավորելով բոլորին ծրագրի մեկնարկի կապակցութամբ,  նշել է, որ այն կարևորված է թե առողջական և թե սոցիալական տեսակետից, քանի որ ծրագիրը հավասար հնարավորություններ է ստեղծում բոլոր երեխաների համար:

«ՀՀ կառավարությունն իր գործունեության մեջ միտված է դեպի ժողովուրդ, հասարակության շահեր, կոնկրետ քաղաքացու կոնկրետ կարիքների բավարարում: Իրականացվող ծրագրի ամենախոշոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն շարունակվելու  է արդեն որպես ՀՀ պետական ծրագիր: Ծրագրի շրջանակում միջգերատեսչական ջանքերով ՀՀ կառավարության հովանու ներքո մշակվելու է դպրոցական  սննդի ազգային ռազմավարություն, որը կյանքի կկոչվի 2013 թվականից և միտված կլինի ՀՀ առնվազն տարրական դասարանների բոլոր աշակերտներին համապատասխան դպրոցական սննդով մատակարարմանը: Սա խոշոր սոցիալական նախաձեռնություն է, և ես վստահ եմ, որ ծրագրի այս հատվածը լավ հարթակ է այն համատարած, համընդհանուր և որպես պետական ազգային ծրագիր իրականացնելու համար»,- Ա. Աշոտյանի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, հյուրերն այցելել են դպրոցի ճաշարան, աշակերտների հետ համտեսել մատուցված սնունդը: Այնուհետև շրջայց են կատարել վերջերս վերանորոգված դպրոցի նոր մասնաշենքում, եղել համակարգչային, ռազմագիտության դասասենյակներում, զրուցել աշակերտների և ուսուցիչների հետ: Հյուրերը մասնակցել են նաև դպրոցի բակում անցկացվող ծառատունկին:

8 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ դպրոցական սնունդ եռամյա ծրագրի նպատակն է բարելավել դպրոցականների սնուցման վիճակը` նպաստելով տարրական դասարանի դպրոցականներ ունեցող ընտանիքների սոցիալական բեռի թեթևացմանը։ Ծրագրի շրջանակում ընդգրկված 1-4-րդ դասարանցիներին օրական մեկ անգամ կտրվի տաք կերակուր։ Նախնական փուլում ծրագրից կօգտվի Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դպրոցների շուրջ 12.500 աշակերտ: Հետագայում նախատեսվում է ընդգրկել նաև Լոռու, Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի դպրոցները։ Հիմնական փուլում ծրագրից կօգտվի արդեն շուրջ 50.000 դպրոցական։

ՊՀԾ-ի աջակցությամբ դպրոցական սնունդ ծրագիրը Հայաստանում իրականացվել է նաև 2002-2008թթ., որում ընդգրկված է եղել տարեկան 25.000-30.000 աշակերտ։

ՊՀԾ-ն քաղցի դեմ պայքարող աշխարհի ամենախոշոր մարդասիրական կազմակերպությունն է։ Ամեն տարի ՊԾՀ-ն սնունդ է մատակարարում ավելի քան 70 երկրի շուրջ 90 միլիոն մարդու։ Դպրոցական սնունդ ծրագիրն արդեն 45 տարի իրականացվում է ավելի քան 60 երկրի շուրջ 22 միլիոն երեխայի համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: