484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետարանը պետք է դադարեցնի թափառող շների սպանդը. կուսակցության ներկայացուցիչ
18:08
04 Հոկտեմբերի 2010
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը պետք է դադարեցնի թափառող շների սպանդը, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը։

 

«Մենք առաջարկում ենք թափառող շների պաշտպանության համալիր ծրագիր ստեղծել... Քաղաքապետարանը պետք է թափառող շների սպանդը դադարեցնելու որոշում ընդունի։ Դա ոչ միայն կենդանիների, այլ նաև մեր խնդիրն է։ Մեր հասարակությունը մարդկային պետք է լինի»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հիրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հակոբյանը։

Այս կապակցությամբ «Pro Paws» բարեգործական միության ներկայացուցիչ Նարե Արամյանը նշեց, որ «միայն այս տարի պետբյուջեից թափառող շների ոչնչացմանը 180 մլն դրամ է հատկացվել, ինչը համարժեք է 500 հազար դոլարին»։

Արամյանի խոսքերով, սա արդեն առաջին տարին չէ, երբ նմանատիպ գումար է հատկացվում Հայաստանին թափառող շների ոչնչացման նպատակով։

Հայտնի ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանն իր հերթին նշեց, որ խնդրի լուծման համար Հայաստանը կարող է օգտվել մի շարք եվրոպական երկրների փորձից։

Ռեժիսորի խոսքերով, մի շարք եվրոպական երկրներում իր տուն թափառող կենդանի վերցրած ցանկացած քաղաքացի գրանցվում է և ամեն ամիս պետությունից կենդանու կերի և խնամքի միջոցների համար գումար է ստանում։

Մազմանյանը որպես խնդրի մեկ այլ լուծում համարում հասարակական կազմակերպությունների համար կենդանիների պաշտպանության նպատակով տարածքի հատկացումը, որտեղ հնարավոր կլինի խնամել թափառող կենդանիներին։ 

Կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանն ընդգծեց, որ այսօրվա հայ հասարակությունում անտարբերություն է նկատվում թափառող շների նկատմամբ։

Ըստ նրա, անշուշտ, թափառող կենդանիների, հատկապես շների շարքում, հանդիպում են կատաղության և այլ հիվանդությունների դեպքեր, «սակայն երբեմն մարդն ավելի վտանգավոր է հասարակության համար, քան անտուն կենդանին»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։