482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ-ն ձգտում է իշխանության ուղղաձւգ ստեղծել, ինչին համաձայն չէ մեկ այլ կոալիցիոն կուսակցություն. փորձագետ
17:04
04 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը ձգտում է իշխանական ուղղաձիգ ստեղծել, ինչին համաձայն չէ կոալիցիոն մեկ այլ կուսակցություն՝ Բարգավաճ Հայաստանը, կարծում է փորձագետ Երվանդ Բոզոյանը։

Վերջին ժամանակներում հայկական ԶԼՄ-ներում հաճախ է արծարծվում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև առկա տարաձայնությունների հարցը։

«Այս ուղղահայացում ԲՀԿ-ին երկրորդ տեղն է հատկացվել, ինչը չի բավարարում ԲՀԿ-ին»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փորձագետը։

Խոսելով ՀՀԿ-ի ներսում տարաձայնությունների վերաբերյալ լուրերի մասին՝ Բոզոյանը նշեց, որ գաղափարախոսական տարաձայնություններ իշխող կուսակցությունների ներսում չեն կարող լինել։

«Սա պետական բյուրոկրատական կուսակցություն է, ինչպես օրինակ, «Յենի Ադրբեջանը» կամ «Եդինայա Ռոսիան»։ Կուսակցության ներսում խաղի կանոններ կան, և հակամարտություն է ծագում, եթե կուսակցությունից մեկը չի ցանկանում խաղալ այդ կանոններով»,- ասաց նա։

ԱՊՀ Ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովն էլ կարծում է, որ եթե անգամ Հանրապետական կուսակցության ներսում տարաձայնություններ կան, ապա, դա, հավանաբար, կապված է սերնդափոխության հետ։

«Հավաբանար, կուսակցության երիտասարդ սերունդը ձգտում է ավելի բարձր պաշտոններ զբաղեցնել կուսակցական հիերարխիայում»,- ասաց նա։

Խոսելով ՀՀԿ և ԲՀԿ միջև տարաձայնությունների մասին՝ Մարկարովը կարծիք հայտնեց, որ ԲՀԿ-ն, ըստ երևույթին, չի ցանկանում հանդես գալ երկրորդ համարի ներքո, ինչպես դա ծրագրում է ՀՀԿ-ն։

Միաժամանակ նա նշեց, որ 2012 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններում 5-տոկոսանոց պատնեշը կհաղթահարեն և ՀՀԿ-ն, և ԲՀԿ-ն։

Նա ավելացրեց, որ «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները մի փոքր կորցրել են իրենց վստահությունն ընտրազանգվածի մոտ, որի վերականգնման համար բավականին ուժ է պետք։

Խոսելով ընտրություններից առաջ քաղաքական նոր ուժի հնարավոր ստեղծման մասին՝ փորձագետը նշեց, որ, նկատի առնելով այն, որ մինչև ընտրությունները դեռ երկու տարի կա, դա հնարավոր է, եթե գտնվեն համապատասխան մարդկային, նյութական և ինտելեկտուալ ռեսուրսներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։