481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ուսանողները պահանջում են ԵԱՀԿ-ից խումբ ուղարկել Ադրբեջան հայկական պատմամշակութային հուշարձանների վիճակն ուսումնասիրելու համար
16:41
04 Հոկտեմբերի 2010

Երկուշաբթի հայ ուսանողները բողոքի ակցիա էին կազմակերպել, որն ուղղված էր հայկական պատմամշակութային հուշարձանների հանդեպ ադրբեջանական վանդալիզմի դեմ: Ակցիայի ժամանակ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցչին հանձնեցին Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի ուղերձը՝ ուղղված ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Կանատ Սաուդաբաևին:

Ուղերձում ԵԱՀԿ-ից պահանջում են խումբ ուղարկել Նախիջևան և Ադրբեջանի կողմից բռնազավթված ԼՂՀ Շահումյանի շրջան՝ հայկական պատմամշակութային և կրոնական հուշարձանների վիճակն ուսումնասիրելու և վանդալիզմի փաստն արձանագրելու համար:

Հայ ուսանողներին չափանզանց մտահոգում է այն փաստը, որ ԵԱՀԿ-ն, արձագանքելով Ադրբեջանի խնդրանքին, որոշել է համապատասխան խումբ ուղարկել ԼՂՀ հարակից տարածքներ:

Ակցիայի մասնակիցների հետ զրուցեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատակազմի ղեկավար Օլգա Ժուկովան: Հենց նրան էլ ուղերձը հանձնեց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Հակոբյանը:

Ժուկովան հայտնեց, որ ԵԱՀԿ մանդատը նման հարցերում միջամտություն չի նախատեսում, սակայն վստահեցրեց, որ ուղերձն անպայման կհանձնի հասցեատիրոջը:

Հայկական խաչքարերի զանգվածային ոչնչացումը սկսվել է 1998 թ.-ին, սակայն համաշխարհային հանրության կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտումից հետո ոչնչացումները դադարեցվեցին, որոնք վերսկսվեցին 2003 թ.-ին և 2005թ. դեկտեմբերին:

Բարբարոսական գործողությունների արդյունքում բազմաթիվ խաչքարեր թաղվեցին  հողի տակ, մյուսները  ավերվեցին և նետվեցին Արաքս գետը։Հին հայկական գերեզմանոցի ընդարձակ տարածքը բուլդոզերներով հարթեցվել է, լիովին ոչնչացվել է 3500 խաչքար այն 10 հազարից, որոնք դեռևս պահպանվել էին 2005-ի դեկտեմբերին։

Նախիջևանը պատմական Հայաստանի մասն է, որը գտնվում էր Հայկական առաջին հանրապետության կազմում 1918-1920 թվականներին։ Խորհրդային ժամանակաշրջանում Նախիջևանը առանձնացվել է Հայաստանից և փոխանցվել Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ շրջանի հայկական բնակչությունը արտաքսվել է Ադրբեջանից խտրականության և տնտեսական ճնշման քաղաքականության պատճառով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: