483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային Կովկասի տարածաշրջանը պատրաստ չէ փոխզիջման. Զլոբին
12:03
04 Հոկտեմբերի 2010

Հարավային Կովկասի տարածաշրջանը պատրաստ չէ փոխզիջման, և դա լիովին ակնհայտ է, ասաց ԱՄՆ Համաշխարհային անվտանգության ինստիտուտի եվրոպական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը։

«Փոխզիջման մշակույթը, հատկապես՝ քաղաքական, որքան էլ տարօրինակ է, այստեղ չկա, համաձայնության գալու ցանկություն չկա»,- շաբաթ օրը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց նա։

Սակայն, ըստ նրա՝ տարածաշրջանը կարևոր է գլոբալ քաղաքականությունում, այն հետաքրքիր է մի կողմից ավանդույթներով և մշակույթով, իսկ մյուս կողմից՝ մեծ աշխարհաքաղաքական նշանակությամբ։

«Տարածաշրջանում իրավիճակը բավականին ազդում է աշխարհի իրավիճակի վրա, այստեղ ներկայացված են աշխարհի բոլոր մեծ խաղացողների, խոշոր միջազգային կազմակերպությունների շահերը»,- պարզաբանեց նա։

Այդ կապակցությամբ փորձագետը կարծիք հայտնեց, որ այսօր տարածաշրջանի երկրների ձայնն ավելի քիչ է լսվում, քան ցանկալի է, և նախաձեռնությունը զգալի աստիճանով պատկանում է դրսի խաղացողներին։

«Իմ կարծիքով դա խնդիր է։ Քանի որ, եթե դուք լիովին չեք մասնակցում երկխոսությանը, ապա այդ դեպքում ձեր փաստարկներն ուրիշները կձևավորեն, և պարտադիր չէ՝ ձեր շահերից ելնելով։ Եթե դուք չեք մասնակցում գլոբալ տեղեկատվական համագործակցությանը, ապա ինչ-որ մեկը ձեր փոխարեն դա կանի, կձևավորի ձեզ, ձեր իմիջը, կարծրատիպը, ինչ-որ մեկը կհիմնավորի ձեր դիրքորոշումը կամ հակառակը՝ կհիմնավորի ձեզ հակասաող դիրքորոշումը»,- ընդգծեց նա։

Զլոբինը նաև նշեց, որ չի կարելի փակվել նեղ շրջանակում, որտեղ բոլորը համաձայն են միմյանց հետ։

«Պետք է օտար հարթակներ դուրս գալ, պետք է գնալ թշնամիների մոտ, պետք է թշնամիներին չեզոք դարձնել, իսկ նրանց՝ բարեկամներ, գոնե փորձել։ Բարեկամների  հետ շփվելը հաճելի է, բայց արդյունավետ չէ։ Պետք է շփվել նրանց հետ, ովքեր համաձայն չեն, և դա տարածաշրջանի քաղաքական խնդիրներից մեկն է»,- ամփոփեց փորձագետը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: