478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ռազմական ոստիկանության պետը ՊՆ փոխնախարար է նշանակվել
11:19
04 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը  գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանին նշանակել է պաշտպանության նախարարի տեղակալ` ազատելով նրան Ռազմական ոստիկանության պետի պաշտոնից, շաբաթ օրը հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Մեկ այլ հրամանագրով Դավիթ Տոնոյանը Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել։

Գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը ծնվել է 1958թ.ին: 1989թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ քննչական բարձրագույն դպրոցը, ՀՀ զինված ուժերում է 1997 թվականից: Գեներալ-մայորի զինվորական կոչումը նրան շնորհվել է 16.08.2001թ.: Աշխատել է ՀՀ իրավապահ մարմիններում: 1989թ.-ից գեներալ-մայոր  Գասպարյանը մասնակցել է ազգային ազատագրական պայքարին, ՀՀ հյուսիսային սահմանների պաշտպանության մարտերում` կոորդինացրել ներքին զորքերի կողմից իրականացվող մի շարք մարտական գործողություններ:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Արիության համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով, «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալներով:

Դավիթ Տոնոյանը ծնվել է 1967թ.-ին: Ավարտել է Երևանի պետական համալսարանը և Մոսկվայի ռազմադիվանագիտական ակադեմիան: Ծառայել է ՆԳՆ համակարգում, ՀՀ զինված ուժերում է 1994 թվականից: Եղել է ՆԱՏՕ –ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ: 2007 թվականից մինչ նշանակումը եղել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ:

Անբասիր և բարեխիղճ ծառայության համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Անդրանիկ Օզանյան», «Վազգեն Սարգսյան», « Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: