487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+4
Եղանակը Երևանում
Հայ
«Հարավային Կովկասի անվտանգության և տեղեկատվական համագործակցության խնդիրները» համաժողովի մասնակիցներն Երևանյան հռչակագիր են ընդունել
10:56
04 Հոկտեմբերի 2010

«Հարավային Կովկասի անվտանգության և տեղեկատվական համագործակցության խնդիրները» միջազգային գիտագործնական համաժողովի մասնակիցները քննարկումների արդյունքում ընդունել են «Հանուն Կովկասում տեղեկատվական համագործակցության և փոխգործակցության» Երևանյան հռչակագիրը։

Կովկասյան միջազգային գիտագործնական համաժողովի կազմակերպումը «ՌԻԱ Նովոստի» միջազգային տեղեկատվության գործակալության հատուկ լրատվական նախագիծն է։ 2006թ.-ից սկսած՝ այն ամեն տարի անցկացվում է Երևանում: Այս տարի համաժողովն անցկացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի հետ համատեղ։

«Զանգվածային լրատվության միջոցները Կովկասում միջպետական հարաբերությունների նոր փուլի ձևավորման անփոխարինելի հաղորդակցական խողովակ են և շատ անգամ կարող են նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»,- ասվում է շաբաթ օրը համաժողովի Կազմկոմիտեից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված Երևանյան հռչակագրի  տեքստում։

Փաստաթղթում նշվում է, որ համաժողովի մասնակիցները նշում են իրենց երկրների տեղեկատվական տարածքում արդյունավետ գործընկերության կարևորությունը։

«Արտահայտելով ընդհանուր կարծիքը՝ մեր երկրներում կրթական, գիտական, մշակութային, տեղեկատվական ներուժի թարմացման և վերելքի գործընթացի զարգացման անհրաժեշտության մասին՝ մեր խնդիրն ենք համարում աջակցել մեր ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների և միջմշակութային փոխըմբռնման զարգացմանը։ Հարավային Կովկասի պետությունների մեդիա  հասարակությունը պետք է համաձայնության երկխոսության ակտիվ մասնակիցը դառնա»,- ասվում է փաստաթղթում։

Կովկասյան համաժողովի մասնակիցները պատրաստակամություն են հայտնում տեղեկատվական ինտեգրման ուղղությամբ գործնական քայլերին, որպեսզի կենտրոնացնեն ջանքերը տեղեկատվական փոխանակումների իրականացման, միջազգային կրթական ծրագրերի և ինտեգրված լրատվական նախագծերի ստեղծման ուղղությամբ, որոնք հետաքրքիր կլինեն նրանց երկրների լայն լսարանին։

Նման նախագծերի թվում են այնպիսիները, որոնք Ռուսաստանյան միջազգային լրատվության «ՌԻԱ Նովոստի» գործակալությունն է զարգացնում Հարավային Կովկասի ԶԼՄ-ների համար. դրանք կրթական, քաղաքագիտական և այլ համտեղ ծրագրեր են։

«ԶԼՄ-ների ղեկավարները, քաղաքագետները, կովկասյան պետությունների լրագրողները շատ բան կարող են անել տարածաշրջանի զարգացման արդիականացման համար՝ պրոֆեսիոնալ համերաշխության և մեր տարածաշրջանում խոսքի ազատությանը հավատարմության սկզբունքների հիման վրա»,- ընդգծվում է հռչակագրում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։