480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
Մարաղայի մասին վավերագրական ֆիլմը հայկական կողմը կարող է օգտագործել ղարաբաղյան բանակցային գործընթացում
16:51
01 Հոկտեմբերի 2010

«Մարաղա, 10 ապրիլի 1992» վավերագրական ֆիլմը ոչ միայն կբացահայտի տեղի ունեցած իրադարձությունների իրականությունը, այլ նաև կարող է բանակցային գործընթացում հայկական կողմից օգտագործվել որպես վկայություն, որ Արցախը որևէ կապ չունի Ադրբեջանի հետ, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած ֆիլմի շնորհանդեսի ընթացքում հայտարարեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը։

1992 թվականի ապրիլի տասին ադրբեջանական զինված ուժերն այրեցին Մարաղա գյուղն ու կոտորեցին բնակչությունը: Մարաղան առայսօր շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ: Մարաղայի ողբերգական իրադարձությունների ընթացքում, տարբեր տվյալներով, սպանված հայերի թիվը տատանվում է 80-100-ի միջև, որոնց թվում էին 30 կանայք: Ավելի քան 40 մարդ վիրավորվել է, իսկ 63-ը՝ գերի վերցվել:

Նրա խոսքերով, սա «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում նկարահանված երրորդ ֆիլմն է, որի պրեմիերան կկայանա շաբաթ օրը և որն ինքնին մեղադրանք է մարդկության դեմ կատարված հանցագործության համար։

«Ֆիլմը պատմում է խոշտանգված, պատանդ վերցված, գերությունում տանջանքների ենթարկված և անհետ կորած տասնյակ խաղաղ բնակիչների ողբերգության մասին։ Ֆիլմում տեղ են գտել Մարաղա գյուղի բացառիկ կադրեր, և այն հնարավորություն է տալիս արտահայտվելու իրադարձությունների ականատեսներին»,- ասաց Գրիգորյանը։

Ինչպես նշեց նախագծի ղեկավարը, որ ֆիլմում ներկայացված վկայությունները և փաստաթղթերը վեր են հանում իրադարձությունների պատճառներն ու հետևանքները՝ ապացուցելով, որ ադրբեջանցիների կողմից Մարաղա գյուղի ոչնչացումը, զանգվածային սպանությունները և կանանց, երեխաների ու ծերերի գերեվարումն անմիջականորեն կապված են Բաքվի նավթային շահերի հետ։

«Արդեն ռուսերեն, ֆրանսերեն և արաբերեն լեզուներով թարգմանված ֆիլմում (ընթացքի մեջ է նաև անգլերեն թարգմանությունը) իրենց տեղն են գտել նաև այլ, նախկինում անհայտ փաստեր և մանրամասներ Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ Մարաղայում կատարած ցեղասպանության ակտի մասին»,- նշեց Գրիգորյանը։

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն իր կողմից ասաց, որ հանցագործությունից հետո հայկական կողմը դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով, սակայն, քանի որ Ադրբեջանը չստորագրեց խոշտանգումների մասին կոնվենցիան, պետությունը պատասխանատվության ենթարկել չհաջողվեց։

«Սովորական ցեղասպանություն» նախագիծն իրականացվում է Հայաստանի նախագահի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի նախաձեռնությամբ։ Շարքի առաջին երկու «Բաքու, հունվար 1990» և «Սումգայիթ, փետրվար 1988» ֆիլմերը ներկայացվել են համապատասխանաբար հունվարին և ապրիլին։ Ֆիլմերը թարգմանված են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և արաբերեն, տեղադրված են ինտերնետում և լայնորեն տարածվում են սեղմասկավառակների ձևաչափով։ Շուտով նախագծի շրջանակներում ծրագրվում է Խոջալուում տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող ֆիլմ նկարահանել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: