486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսին Հայաստանը ժամանակակից տաղավար կներկայացնի. Մշակույթի նախարարություն
12:07
01 Հոկտեմբերի 2010

Ֆրանկֆուրտի Գրքի ցուցահանդեսի ժամանակ Հայաստանը ժամանակակից պահանջներին համապատասխանող տաղավար կներկայացնի, նախօրեին ԳԴՀ արտաքին գերատեսչության մշակույթի և հաղորդակցության վարչության պետ Վերներ Վնենդթինի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։

Աշխարհի խոշորագույն գրքային ֆորում և տարեկան տասնյակ հազարավոր այցելուներ հավաքող Ֆրանկֆուրտի ցուցահանդեսը տեղի կունենա 2010թ.-ի հոկտեմբերի 6-10ը։

Մշակութային կապերի մասին խոսելիս փոխնախարարը կարևորեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012 թվականին Երևանը Գրքի մայրաքաղաք հռչակելու,ինչպես նաև Գրատպության 500-ամյակի շրջանակներում իրականացվելիք համատեղ ծրագրերի մշակումը, որի շրջանակներում նախատեսվում են Մայնցի Գյուտենբերգի թանգարանում և Մյունխենում հնատիպ գրքերի ցուցահանդեսների կազմակերպում:

Միաժամանակ փոխնախարարը նշեց, որ երկու երկրների միջև առկա մշակութային կապերը նոր համագործակցության հիմքն են։

Պողոսյանը գոհունակությամբ նկատեց, որ 2009 թ. Գերմանիայի օրերը Հայաստանում անցկացվել են բարձր մակարդակով և համոզմունք հայտնեց, որ
2011 թ. նախատեսված Գերմանիայում Հայաստանի մշակույթի շաբաթները կունենան նույն հաջողությունները:

ԳԴՀ արտաքին գերատեսչության մշակույթի և հաղորդակցության վարչության ղեկավարը կարծիք հայտնեց, որ երկու ժողովուրդների միջև բարեկամական կապն առավել սերտացնելու համար անհրաժեշտ է հայ գրողների ստեղծագործությունները թարգմանել գերմաներեն, ինչպես նաև գերմանացի գրողներին՝ հայերեն:

Կողմերը համոզմունք հայտնեցին, որ մշակված ծրագրերը հետագայում կունենան արժանի շարունակություն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: