481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հետխորհրդային պետությունների սահմանների փոփոխություններն անխուսափելի են. Զլոբին
10:45
01 Հոկտեմբերի 2010

Հետխորհրդային պետությունների սահմանները կփոփոխվեն, դա նորմալ գործընթաց է, դրանից պետք չէ վախենալ, բայց ցանկալի է դրանք կառավարել և կռահել, որպեսզի դա անակնկալ չլինի, ասաց ԱՄՆ Համաշխարհային անվտանգության ինստիտուտի եվրոպական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը։

«Քաղաքական գործիչները պետք է առաջ նայեն, կռահեն հնարավոր մարտահրավերները և փորձեն դրանք խաղաղ միջոցներով լուծել՝ չհասցնելով ճգնաժամի»,- Երևանում «Հարավային Կովկասի տեղեկատվական համագործակցության և անվտանգության խնդիրները» խորհրդաժողովի շրջանկաներում լրագրողներին ասաց Զլոբինը։

Փորձագետը նշեց, որ աշխարհի ողջ պատմությունը վկայում է, որ հավերժական պետություններ գոյություն չունեն, «Հայաստանում էլ դա գիտեն, ավելի լավ, քան շատ այլ երկրներում»։

«Դա նորմալ է, մարդկային պատմությունը կայանում է ձևական սահմանների, իրավունքների և պայմանների փոփոխությունների փոխադարձ ձևավորմամբ։ Քաղաքական աշխարհագրությունը միշտ է ձևավորվում, այլ բան է, որ աշխարհի պատմության մեջ այն արագ է դասավորվում, ինչպես դա եղել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո, և դանդաղ, ինչպես այժմ է տեղի ունենում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ «անշուշտ, դա նաև Կովկասին է վերաբերում»։

Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների սահմանների մասին խոսելիս Զլոբինն ասաց, որ դրանց պահպանման համար պատճառներ չի տեսնում։ «Բոլորի հայտնի է, որ դրանք (սահմանները) բավականին սուբյեկտիվորեն են նկարվել՝ ելնելով այն գործոններից,  որոնք հետաքրքրել են Խորհրդային Միությանը, այլ ոչ նրանց շահերից ելնելով, ում սահմաններն են գծվել»,- նշեց փորձագետը։

«Դա վերաբերում է նաև Ղարաբաղին և բոլոր նախկին խորհրդային հանրապետություններին՝ այս կամ այլ աստիճանով։ Սահմաններն այլ նկատառումներով են նկարվել, և դրանք չեն համընկնում ոչ տնտեսական կենտրոնների, ոչ կրոնական-պատմական, ոչ մշակութային և էթնիկական ավանդույթների հետ»,- ասաց Զլոբինը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: