478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հետխորհրդային տարածքում կենսական է դարձել անհետացող գիտելիքի խնդիրը. ռուս փորձագետ
18:20
30 Սեպտեմբերի 2010

Անհետացող գիտելիքի և մտավոր հարթության խնդիրը կարևորագույն մարտահրավերներից մեկն է ինչպես հետխորհրդային երկրներում, այնպես էլ առավել գլոբալ առումով, «Հարավային Կովկասի տեղեկատվական համագործակցության և անվտանգության խնդիրները» խորհրդաժողովի ժամանակ ասաց Արդյունավետ քաղաքականության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Տանաևը։

«Այսօրվա դրությամբ բավական նշանակալի ջանքեր են հարկավոր ինչպես միմյանց, այնպես էլ մեծ հաշվով իրենց մասին գիտելիքների մակարդակի բարձրացման համար»,- հինգշաբթի իր ելույթի ժամանակ ասաց Տանաևը։

Նա նշեց, որ 20 տարվա ընթացքում շատ երկրներում այլ սոցիալական, հասարակական և տնտեսական կենսակարգեր են ձևավորվել, բայց քաղաքականության լեզուն դա չի նկարագրում, այլ  տարբեր երկրներից ընդօրինակած ինչ-որ գործիքներից է օգտվում, որոնք մեզ խորը մոլորության մեջ գցելով՝ չեն նկարագրում մեր իրականության մեջ առկա երևույթները»,- ընդգծեց փորձագետը։

Միաժամանակ Տանաևը նշեց, որ միմյանց մասին գիտելիք ունենալու խնդրի թեման միայն ռուսական չէ։

 «Փոխադարձ ուսումնասիրությունը ոչ միայն մեծ, այլ նաև փոքր պետությունների թեման է։ Սա ճանապարհ է՝ երկկողմանի երթևեկությամբ»,- ասաց նա։

Հիմնադրամի տնօրենն ընդգծեց նաև, որ եթե չաշխատենք, համատեղ հետազոտություններ և խորհրդաժողովներ չանցկացնենք և երիտասարդ սերնդի կրթությամբ չզբաղվենք, ապա իրադարձությունները միայն վատ սցենարով կզարգանան ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի պետությունների համար։

Ծրագրվում է, որ գիտագործնական այս խորհրդաժողովն առավել ընդարձակ ու արդունավետ կլինի, քանի որ Երևանի բանավեճային հարթակում կհավաքվեն Հարավային Կովկասի բոլոր երկրների պատվիրակությունները։ Առավել հեղինակավոր կազմ է սպասվում Ռուսաստանի Դաշնությունից, վերջինս ռուս հեղինակավոր նյուսմեյքերների, առաջատար պարբերականների գլխավոր խմբագրերի, ճանաչված լրագրողների, հեռուստատեսաբանների և բանավեճեր կազմակերպողների է միավորում։

Խորհրդաժողովի մասնակիցների թվում են Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սիմոնովը, ԱՄՆ-ի  Համաշխարհային անվտանգության ինստիտուտի եվրոպական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը, Արդյունավետ քաղաքականության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Տանաևը, ՄՀՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Պյոտր Գլադկովը, ՌԻԱ Նովոստիի ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրությունների ղեկավար Ալան Կասաևը, ճանաչված հեռուստամեկնաբաններ Լեոնիդ Մլեչինը և Ալեքսանդր Գուռնովը, ինչպես նաև Վրաստանի հեղինակավոր փորձագետներ Գիա Մեպարիշվիլին, Թբիլիսիի տնտեսական հարաբերությունների պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Ռուսեցկին, Տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի ղեկավարը։

Հայ փորձագետներից խորհրդաժողովին կմասնակցեն հայ հայտնի քաղաքագետներ, փորձագետներ, պատգամավորներ։

Խորհրդաժողովի բացմանը կընթերցվի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը։ Իսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կընդունի խորհրդաժողովի մասնակիցներին։

Խորհրդաժողովի ծրագրում, բացի համագումարների և կլոր սեղանների ընթացքում փորձի փոխանակումից, ընդգրկված են հայկական ԶԼՄ-ների համար խորհրդաժողովի մասնակիցների մամուլի ասուլիսներ, Հայաստանի համալսարանների ժուռնալիստիկայի և քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողների համար տեղեկատվական քաղաքականության բնագավառի մասնագետների վարպետության դասեր։  

Ծրագրված է նաև Երևան-Մոսկվա տեսակամուրջ՝ «Հայաստան-Ռուսաստան. հարաբերությունների նոր մակարդակ» թեմայով։

Կովկասյան միջազգային գիտագործնական խորհրդաժողովի կազմակերպումը «ՌԻԱ Նովոստի» Ռուսական միջազգային տեղեկատվության գործակալության հատուկ մեդիանախագիծն է։ Սկսած 2006 թվականից՝ այն ամեն տարի անցկացվում է Երևանում, մեծ արձագանք է գտել ինչպես ռուսական մամուլում, այնպես էլ Հարավային Կովկասի պետությունների ԶԼՄ-ներում։

Այս տարի խորհրդաժողովն անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: